Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց «Ջենոային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, սակայն աչքի ընկավ դրամատիկ վերջաբանով։
Հաշիվը 28-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Լորենցո Կոլոմբոն՝ եզրափակելով Ռուսլան Մալինովսկու փոխանցումը։ 58-րդ րոպեին տանտերերի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չեղարկեց գոլը։
«Ռոսոներիներին» հաջողվեց խուսափել պարտությունից միայն մրցավարի ավելացրած ժամանակում․ 90+2-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռաֆայել Լեաուն։ Դրաման այսքանով չավարտվեց․ 90+9-րդ րոպեին «Ջենոան» հաղթանակ կորզելու հիանալի հնարավորություն ստացավ, սակայն Նիկոլաե Ստանչուն չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 3 միավորով։ «Ջենոան» 16 միավորով 17-րդ տեղում է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին