Սաուդական «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն շատ մոտ է միլանյան «Ինտեր» վերադառնալուն։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել վարձակալության պայմանների շուրջ։
Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբը համաձայնել է հոգալ 31-ամյա պորտուգալացու աշխատավարձի մեծ մասը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Ալ-Հիլալը» կվճարի 4,5 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» կես տարվա համար կվճարի 3 միլիոն եվրո։
Նշվում է, որ իտալական գրանդը Կանսելուի համար մղվող պայքարում շրջանցել է կատալոնական «Բարսելոնային»։
Այժմ գործարքի ճակատագիրը կախված է բացառապես ֆուտբոլիստի որոշումից։ Նա պետք է իր վերջնական համաձայնությունը տա Իտալիա վերադառնալու համար։ Հիշեցնենք, որ Կանսելուն արդեն ծանոթ է Ա Սերիային․ նախկինում նա պաշտպանել է ոչ միայն «Ինտերի», այլև Թուրինի «Յուվենտուսի» գույները։