🎥 Երեք կարմիր քարտ և թեժ վերջաբան․ Նապոլին Օլիմպիկոյում հաղթեց Լացիոյին

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը (2-0)։

Նեապոլցիների կազմում գոլերով աչքի ընկան Լեոնարդո Սպինացոլան և Ամիր Ռահմանին՝ համապատասխանաբար 13-րդ և 32-րդ րոպեներին։

Հանդիպման հետագա հատվածում գլխավոր մրցավար Դավիդե Մասան ստիպված եղավ երեք կարմիր քարտ ցույց տալ։ Նախ 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտը լքեց տանտերերի հարձակվող Տիջանի Նոսլինը, ապա 88-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեցին «Նապոլիի» պաշտպան Պասկալ Մացոկին և «Լացիոյի» կիսապաշտպան Ադամ Մարուշիչը։

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը, այս հաղթանակից հետո, վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի՝ մեկ միավոր հետ մնալով ներկայիս առաջատար «Միլանից»։ «Լացիոն» 24 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment