Կտրուկ շրջադարձ. Բարսելոնան դիմել է Ալ-Հիլալին՝ Կանսելուի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ներկայացրել սաուդական «Ալ-Հիլալին»՝ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ծրագրում է վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի միայն փոքր մասը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ինտերը» և «Ալ-Հիլալը» բանավոր համաձայնության են եկել պաշտպանի՝ միլանյան ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու շուրջ։ Նշվում էր, որ գործարքում կարող են ներառվել իտալական թիմի պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը կամ Ֆրանչեսկո Աչերբին։

Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Կանսելուն խնդրել է առայժմ սառեցնել գործարքը՝ սպասելով կոնկրետ քայլերի «Բարսելոնայի» կողմից, որը նրա համար կարիերայի շարունակության նախընտրելի տարբերակն է։

Հիշեցնենք, որ Կանսելուի գործող պայմանագիրը «Ալ-Հիլալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment