🎥 Սերիա Ա․ Մխիթարյանի Ինտերը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային» և վստահ հաղթանակ տարավ։ Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

«Ներաձուրիների» կազմում գոլերով աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Տյուրամը։ Հյուրերի միակ գնդակը հեղինակեց Սանտյագո Կաստրոն։

Հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 68-րդ րոպեին փոխարինման մտնելով։

«Ինտերն» Սերիա Ա-ում տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը և 39 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բոլոնիան» 26 միավորով 7-րդ հորիզոնականում է։

Հաջորդ տուրում՝ հունվարի 7-ին, «Ինտերը» հյուրընկալվելիս կմրցի «Պարմայի» հետ, իսկ «Բոլոնիան» կընդունի «Ատալանտային»:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment