Տրանսֆերը կայացավ․ Կանսելուն՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ

«Բարսելոնան» այսօր՝ հունվարի 13-ին, պաշտոնապես երկրորդ անգամ հայտարարեց «Ալ-Հիլալի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելու վերադարձի մասին։ Հատկանշական է, որ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Կանսելուի տեղափոխության լուրը պաշտոնապես հայտարարել էր ավելի վաղ՝ Երևանի ժամանակով 16:00-ի սահմաններում, սակայն շատ չանցած հեռացրել էր այդ հրապարակումը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես ավարտված չէր։ 31-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև … Read more

​Հայտնի է՝ ինչու է Բարսելոնան ջնջել Կանսելուի տրանսֆերի մասին հրապարակումը

​Երեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց «Ալ-Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուի վարձակալության մասին, սակայն կարճ ժամանակ անց տեղեկատվությունը անհետացավ ակումբի պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերի էջերից։ ​Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը հեռացրել է նորությունը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես փակված չէ։ Կողմերը դեռ պետք է փաստաթղթեր փոխանակեն։​«Բարսելոնան» 31-ամյա պորտուգալացուն վարձակալելու է մինչև ամառ։ Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Կանսելուն … Read more

Պաշտոնական․ Ժոաու Կանսելուն վերադարձավ Բարսելոնա — Armsport.am

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ժոաու Կանսելուի վերադարձի մասին։ Կատալոնական ակումբը և սաուդյան «Ալ-Հիլալը» համաձայնության են եկել պորտուգալացի պաշտպանի վարձակալության հարցում։ 31-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և կկրի 2 համարի մարզաշապիկը։ Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ակումբի գրասենյակում։ Արարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, փոխնախագահ Ռաֆայել Յուստեն, տնօրենների … Read more

Կանսելուի վերադարձը․ պորտուգալացու տրանսֆերը եզրափակիչ փուլում է — Armsport.am

«Բարսելոնան» ավարտին է հասցնում Ժոաո Կանսելուի տեղափոխության գործընթացը։ Վաղը առավոտյան պորտուգալացին բուժզննում կանցնի Կատալոնիայում։ Ինչպես նախօրեին TV3-ի եթերում հայտնել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան. «Նա կժամանի, կանցնի բուժզննումը, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կմիանա մեզ։ Սա Դեկուի հերթական հիանալի աշխատանքն է։ Այս շուկայում տրանսֆեր իրականացնելը հեշտ չէ։ Շնորհակալ եմ ֆուտբոլիստին և նրա գործակալին գործադրած … Read more

Ընթրիք, որը վճռեց Կանսելուի ճակատագիրը. ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Դուբայում

Ժոաո Կանսելուի վերադարձը «Բարսելոնա» անհավանական էր թվում շատերի համար, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Ամանորից առաջ Դուբայում կայացած հանդիպման արդյունքում։ Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացու տեղափոխությունը կատալոնական ակումբ միանշանակ չի ընդունվել ակումբի մարզական ղեկավարության կողմից, սակայն նախագահ Ժոան Լապորտայի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հանդիպումը վճռորոշ դարձավ։ Կանսելուի վարձակալությունը Միլանի «Ինտեր» գրեթե ավարտված գործարք էր։ Սակայն … Read more

Վերադարձը մոտ է. հայտնի է Ժոաու Կանսելուի՝ Բարսելոնա ժամանման օրը — Armsport.am

«Բարսելոնան» ավարտին է հասցնում «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության գործընթացը։ Կատալոնական ակումբը պորտուգալացուն կվարձակալի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի մի մասը։ Ըստ Jijantes-ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստի ժամանումը Կատալոնիայի մայրաքաղաք նախատեսված է ուրբաթ` հունվարի 9-ին։ Նույն օրն էլ նա կանցնի պարտադիր բուժզննումը։ Գործարքի պաշտոնական հայտարարության հստակ օրը դեռևս որոշված չէ. այն ուղղակիորեն կախված … Read more

Կտրուկ շրջադարձ. Բարսելոնան դիմել է Ալ-Հիլալին՝ Կանսելուի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ներկայացրել սաուդական «Ալ-Հիլալին»՝ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ծրագրում է վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի միայն փոքր մասը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ինտերը» և «Ալ-Հիլալը» բանավոր համաձայնության են եկել պաշտպանի՝ միլանյան ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու … Read more

Բարսելոնա՞, թե՞ Ինտեր․ հայտնի է Կանսելուի հաջորդ կանգառը — Armsport.am

Սաուդական «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն շատ մոտ է միլանյան «Ինտեր» վերադառնալուն։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել վարձակալության պայմանների շուրջ։ Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբը համաձայնել է հոգալ 31-ամյա պորտուգալացու աշխատավարձի մեծ մասը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Ալ-Հիլալը» կվճարի 4,5 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» կես տարվա համար կվճարի 3 միլիոն … Read more