Լեհ երկրպագուները Վերնիսաժի մոտ կոտրել են ամեն ինչ, 17 անձ ձերբակալվել է — Armsport.am

Երևանում կայացած Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա» հանդիպումից հետո ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել լեհ երկրպագուների վարքագծի պատճառով։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00։27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վարշավայի թիմի երկրպագուները «Վերնիսաժի» մոտ խուլիգանական վարքագիծ են դրսևորում և կոտրում ամեն ինչ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից բերման են ենթարկել … Read more

Մենք հաղթեցինք եվրոպական մեծ թիմի․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում վճռորոշ հաղթանակ տարավ՝ Երևանում 2:1 հաշվով պարտության մատնելով լեհական «Լեգիային»: Այս հաջողությունը գործնականում ապահովեց հայկական ակումբի տեղը փլեյ-օֆֆում, ինչը կարող է դառնալ պատմական ձեռքբերում ողջ հայկական ֆուտբոլի համար: Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով՝ վերլուծելով հանդիպումը, թիմի վիճակն ու հաջորդ փուլ դուրս գալու հեռանկարները: … Read more

Սա կատակ չէ, պետք է արթնանանք. Լեգիայի կիսապաշտպանի կոչը թիմակիցներին — Armsport.am

Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Դամիան Շիմանսկին «Նոայից» կրած պարտությունից հետո Polsat Sport-ին տված հարցազրույցում խոսել է թիմի անհաջողությունների, մարտավարական բացթողումների և հոգեբանական ծանր վիճակի մասին։ «Նման հանդիպումից հետո դժվար է որևէ բան ասել։ Ամեն ինչ մեզ համար լավ դասավորվեց. արագ գոլ խփեցինք և հաշվի մեջ առաջ անցանք։ Կարծում էի՝ դա մեզ թևեր կտա, բայց այդպես չեղավ։ … Read more

Չգիտեմ՝ մրցավարը որտեղ խախտում տեսավ․ Լեգիայի պաշտպան — Armsport.am

Վարշավայի «Լեգիայի» պաշտպան Արկադիուշ Ռեցան Երևանում կայացած «Նոայի» դեմ խաղից հետո Polsat Sport-ի հետ զրույցում չի կարողացել թաքցնել հիասթափությունը՝ խոսելով մրցավարական որոշումների, թիմային սխալների և ծանր հոգեբանական վիճակի մասին։ «Ինքս էլ չգիտեմ, թե այսօր ինչը չստացվեց։ Բոլորս գիտակցում ենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Երևան էինք եկել լավ տրամադրությամբ, հաղթանակի քաղցով, բոլորս ցանկանում էինք հաղթել։ … Read more

Չեղարկված գոլ և Բիչախչյանի ակտիվություն. ի՞նչ է ասել Աստիսը պարտությունից հետո

Վարշավայի «Լեգիայի» գլխավոր մարզիչ Ինյակի Աստիսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հանդիպման արդյունքը՝ անդրադառնալով չեղարկված գոլին, թիմի թույլ տված սխալներին և Վահան Բիչախչյանի խաղին։ «Խաղից առաջ և ընդմիջմանը ես շատ վստահ էի, որ կհաղթենք։ Հանդիպման ընթացքում տարբեր բաներ կարող են պատահել, բայց պետք է միշտ հավատալ մինչև վերջ։ Այս խաղը կարող էր այլ կերպ … Read more

Զբոսաշրջային այցերի ամենամեծ աճը գրանցվել է հունիսին. պատկերը` հունվար-նոյեմբերին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որը հսկայական գումարներ է բերում տնտեսություն և ստեղծում բազմաթիվ աշխատատեղեր։ Համաձայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2025թ․ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է  2%-ով՝ կազմելով 2․1 մլն մարդ.  2025թ․ հունվար-նոյեմբեր ամիսների միջև բաշխվել է հետևյալ կերպ․ 2025թ․ նոյեմբերին ՀՀ է այցելել 176,571 զբոսաշրջիկ, որը 2024թ․ համապատասխան … Read more

ԵԼ․ Ցրվենա Զվեզդան հաղթեց Շտուրմին, Թիկնիզյանի գոլը չեղարկվեց, այլ արդյունքներ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացան Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումները։ Սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Շտուրմի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփել է հյուրերի կիսապաշտպան Միրկո Իվանիչը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս սերբական ակումբի կազմում, խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Վերջինս գոլ … Read more

🎥 ԿԼ․ Նոան 17-րդ տեղում է, օրվա մյուս արդյունքները — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ. խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրը։ Տուրի կենտրոնական իրադարձություններից մեկը հայկական «Նոայի» տնային հաղթանակն էր լեհական «Լեգիայի» նկատմամբ։ Օրվա բոլոր հանդիպումների արդյունքները. «Նոա» – «Լեգիա»՝ 2:1 «Ունիվերսիտատյա» (Կրակով) – «Սպարտա» Պրահա՝ 1:2 «Հեկեն» – ԱԵԿ Լառնակա՝ 1:1 «Շկենդիա» – «Սլովան» Բրատիսլավա՝ 2:0 «Բրեյդաբլիկ» – «Շեմրոք Ռովերս»՝ 3:1 «Սամսունսպոր» … Read more

Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Final-ի հաղթող — Armsport.am

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվեց «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարը, որի հաղթող ճանաչվեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։ Մրցաշարի վճռորոշ եզրափակիչ փուլում Արոնյանը մրցեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Լարված պայքարում Արոնյանին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ … Read more

Շարա Բուլետը խոսել է Երևանում Արման Ծառուկյանի հետ կայանալիք գոտեմարտի մասին

UFC-ի միջին քաշային կարգի ռուսաստանցի մարտիկ Շարա Բուլետը (Շարաբուտդին Մագոմեդով) կիսվել է Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի մրցամարտի մասին իր սպասելիքներով։ Հիշեցնենք, որ մենամարտը նախատեսված է դեկտեմբերի 30-ին Երևանում։ Մագոմեդովը սոցցանցերում կատակել է մրցաձևի անվանման և իր «Ծովահեն» կերպարի շուրջ. «Ես մտածում էի, թե սա թիավարության (ռուսերեն բնագրում բառախաղ՝ греблинг) մրցաշար է, որտեղ ծովահեններն անմրցակից են։ … Read more