Նրանցից մեկ տարի պահանջվեց սա տեսնելու համար. Կարլսենը արձագանքել է Ամորիմի հեռացմանը

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կաչլսենը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի պաշտոնանկությանը։ X սոցիալական ցանցի իր էջում 35-ամյա գրոսմայստերը կիսվել է 2025 թվականի հունվարի 19-ին կատարած իր գրառմամբ, որտեղ կոչ էր արել Ամորիմին լքել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը։ «Նրանցից մեկ տարի պահանջվեց սա տեսնելու համար», — … Read more

🎥 Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մագնուս Կարլսենին — Armsport.am

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության խաղային երկրորդ օրը հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 14-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին։

Կայծակնային շախմատի ԱԱ․ հայ շախմատիստների արդյունքները առաջին խաղափուլից հետո

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլից հետո հայ շախմատիստներն առաջատարների շարքում են։ Տղամարդկանց առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 13 հնարավորից ունի 9 միավոր և կիսում է 10-20-րդ հորիզոնականները: Հաջորդ խաղափուլում Հայկը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ: Արամ Հակոբյանն ունի 8.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 8 միավոր: Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը … Read more

Հայկ Մարտիրոսյանը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ

Դեկտեմբեր 29,2025 23:54 Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 13-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն Վ. Պրանավին: 14-րդ խաղափուլում, որը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին, Հայկը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ: Հայաստանի շախմատի ֆեդերացիա Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք … Read more

Հայ շախմատիստների մասնակցությամբ ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը Դոհայում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ: Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր: Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և … Read more

​Մագնուս Կարլսենը՝ արագ շախմատի աշխարհի վեցակի չեմպիոն — Armsport.am

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաղթող է ճանաչվել Դոհայում անցկացված արագ շախմատի (ռապիդ) աշխարհի առաջնությունում։ ​12 տուրերի արդյունքում Կարլսենը վաստակել է 10,5 միավոր և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։​Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևը (9,5 միավոր)՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հնդիկ Արջուն Էրիգայսիին, որը եզրափակել է լավագույն եռյակը։ ​9,5-ական միավոր են վաստակել նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանը … Read more

Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Final-ի հաղթող — Armsport.am

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվեց «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարը, որի հաղթող ճանաչվեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։ Մրցաշարի վճռորոշ եզրափակիչ փուլում Արոնյանը մրցեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Լարված պայքարում Արոնյանին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ … Read more

Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը Քեյփթաունում կորոշեն ուժեղագույնին

Դեկտեմբեր 11,2025 09:30 Քեյփթաունում ընթացող շախմատի Freestyle Chess Grand Slam Tour 2025 մրցաշարի կիսաեզրափակչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովին՝ 2,5։1,5, իսկ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը 3։1 հաշվով առավելության հասավ գերմանացի Վինցենտ Կեյմերի նկատմամբ։ Այսպիսով, Արոնյանն ու Կարլսենը ուժեղագույնին կորոշեն եզրափակչում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more