Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացան Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումները։
Սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Շտուրմի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփել է հյուրերի կիսապաշտպան Միրկո Իվանիչը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս սերբական ակումբի կազմում, խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Վերջինս գոլ է խփել այդ խաղում, որը չեղարկվել է։
Այս հաղթանակից հետո «Ցրվենա Զվեզդան» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։
Եվրոպա լիգա. 6-րդ տուրի բոլոր արդյունքները
Ստորև ներկայացված են դեկտեմբերի 11-ին կայացած մյուս հանդիպումների հաշիվները.
- «Շտուտգարտ» – «Մաքքաբի» (Թել Ավիվ) — 4:1
- «Նիցցա» – «Բրագա» — 0:1
- «Շտուրմ» – «Ցրվենա Զվեզդա» — 0:1
- «Միդտյուլանդ» – «Գենկ» — 1:0
- «Յանգ Բոյզ» – «Լիլ» — 1:0
- «Ֆերենցվարոշ» – «Ռեյնջերս» — 2:1
- «Դինամո» (Զագրեբ) – «Բետիս» — 1:3
- «Լուդոգորեց» – ՊԱՕԿ — 3:3
- «Ուտրեխտ» – «Նոթինգհեմ Ֆորեստ» — 1:2
- «Բրան» – «Ֆեներբահչե» — 0:4
- ՖԿՍԲ – «Ֆեյենորդ» — 4:3
- «Սելտա» – «Բոլոնիա» — 1:2
- «Բազել» – «Աստոն Վիլա» — 1:2
- «Սելթիկ» – «Ռոմա» — 0:3
- «Լիոն» – «Գոու Ըհեդ Իգլս» — 2:1
- «Ֆրայբուրգ» – «Ռեդ Բուլ Զալցբուրգ» — 1:0
- «Պանատինաիկոս» – «Վիկտորիա Պլզեն» — 0:0
- «Պորտու» – «Մալմյո» — 2:1
Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը անգլիական «Տոտենհեմն» է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: