ԱՄՆ-ն, զավթելով Իրանի դրոշի ներքո գտնվող նավը, խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն, զավթելով Իրանի դրոշի ներքո գտնվող նավը, խախտել է հրադադարի ռեժիմը։ Թեհրանը դա համարում է հարձակում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ «ԱՄՆ-ն ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացին՝ անընդհատ խախտելով հրադադարի դրույթները։ Իրանը համապատասխան որոշում կկայացնի բանակցությունների շարունակման վերաբերյալ»,- ասել է նա։

Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին

Իսլամական Հանրապետությունը նաև առժամանակ հրաժարվել ԱՄՆ–ի հետ բանակցությունների նոր փուլից   Իրանի Զինված ուժերն ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման պատճառով վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը. այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ- Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Լիբանանում զինադադարի կապակցությամբ հայտարարել է, … Read more

Ինչ խաղերի մեջ է թուրքական աղվեսը՝ Էրդողանը, որ սպառնացել է հարձակվել Իսրայելի վրա և հընթացս պարծեցել թուրքական ուժերի Արցախ մտնելով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 13-ին պատերազմով է սպառնացել Իսրայելին: Իսրայելական « The Jerusalem Post» թերթին հղում կատարած «Известия»–ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Էրդողանը: Երեկ ելույթ ունենալով Ստամբուլում Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովում, Էրդողանը հայտնել է Իսրայելի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին: Նա հայտարարել է, որ Թուրքիան կարող է գնալ որոշակի ռազմական գործողությունների … Read more

Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո Իսպանիան վերաբացել է իր դեսպանատունը Թեհրանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանում Իսպանիայի դեսպանատունը։ «Մենք վերադառնում ենք Թեհրան։ Իրանում Իսպանիայի դեսպանատունը հրադադարից հետո վերաբացվեց։ Դեսպան Անտոնիո Սանչես-Բենեդիտո Գասպարը, դիվանագիտական ​​​​թիմի և տեղական անձնակազմի հետ միասին, վերադառնում է աշխատանքի՝ խաղաղությունը խթանելու մտադրությամբ», — ասվում … Read more

Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)

Ահա և հայտարարություններն ու փաստերը   Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է … Read more

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Փեզեշքիանն անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի հաստատմանը – Live News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի հաստատմանը։ X-ում գրառման մեջ նա նշել է, որ իրանցիներն այսուհետ միասնական կլինեն։ «Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեիի արյան պտուղն էր և տեղում բոլոր մարդկանց ներկայության ձեռքբերումը։ Այսօրվանից սկսած մենք նաև միասնական կլինենք՝ լինի դա դիվանագիտության ոլորտում, … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները. 2

Սկիզբը՝ այստեղ  Ինչ նկատի ունի ահաբեկչական պետություն ԱՄՆ-ի նախագահ, արդեն իսկ ռազմական հանցագործ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով, որ իր պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, հավանաբար, միաժամանակ, և Իրանի, իրանցիների վրա կփլվի ողջ դժոխքը… Թրամփն իր այս հայտարարությամբ ակնարկում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Բուշերի Ատոմային էլեկտրակայանին հրթիռա-ռմբային հարվածը, … Read more

Թեհրանի արվարձանի ուղղությամբ իրականացված ավիաhարվածների հետևանքով առնվազն վեց մարդ է զnhվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Թեհրանից արևելք գտնվող իրանական Պարդիս քաղաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղղում անելով Mehr գործակալությունը։ Ըստ տեղեկատվության՝ զոհվածների թվում երեք երեխա կա։

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 7 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ: Խնդիրն այն է, որ Իրանում կան երկու տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց մի մասի հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի, փոշու ռադիոակտիվ ամպը կարող է հասնել նաև Հայաստան, մանավանդ, եթե հաշվի … Read more