Թեհրանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել – Live News

Թեհրանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 26-ը վիրավորվել են։ ԱՊԱ-ի Թեհրանի բյուրոյի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ Թեհրանի արևմտյան Շահրիյար շրջանում գտնվող Արգավան առևտրի կենտրոնում։ Դեպքի վայր ուղարկված հրշեջ խմբերը մի քանի ժամ են ծախսել հրդեհը մարելու վրա։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, … Read more

Ինչի մասին է երեկվա հեռախոսազրույցում Իրանի առնչությամբ նախազգուշացրել Պուտինը Թրամփին

Իրանում հայտարարել են պատերազմի «նոր փուլի» մասին   Ոչ միայն ամերիկյան բաց աղբյուրներից, այլև ՌԴ հետախուզական ծառայությունների զեկույցներից տեղյակ լինելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանի դեմ պատերազմի վերսկսման միանգամայն իրական վտանգ կա, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Շուրջ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի, Ուկրաինայի … Read more

Իրանի դեմ պատերազմում խայտառակված Հեգսեթի շնիկները Թրամփին փորձում են ներքաշել մի նոր ու նախորդից վտանգավոր արկածախնդրության մեջ

Կամ էլ դա հենց ինքը՝ Թրամփն է ուզում   Թրամփին առաջարկել են Իրանին «կարճ ու հզոր» հարվածների ծրագիր՝ հաշվի չառնելով կամ միտումնավոր անտեսելով, որ այդ ռազմական գործողությունը չի կարող կարճ տևել Իրանի անխուսափելի պատասխանից հետո: Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում կարող է մեկնարկել պատերազմի երկրորդ փուլը, որը կարող է նախորդից ավելի կատաղի լինել, ավելի … Read more

Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ

Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Նա հայտարարել է, որ մասնագետների կարծիքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։ Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ … Read more

Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի վերջին նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանային Պակիստանի միջնորդությամբ, խափանվեցին՝ այդպես էլ չհասցնելով սկսվել։ Դիվանագիտական այս ձախողումը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորը հակասությունները՝ նրանց ձգձգված հակամարտությունը տեղափոխելով նոր և էլ ավելի պայթյունավտանգ փուլ: Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. վտանգված է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունը, այլև … Read more

ԵՄ-ն դեռ պատրաստ չէ չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միությունը դեռ պատրաստ չէ չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կիրառվել են բնակչության նկատմամբ ճնշումների պատճառով, և դրանց չեղարկման համար անհրաժեշտ են «հիմնարար փոփոխություններ» երկրում։ «Մենք կարծում ենք, որ դեռ վաղ է վերացնել պատժամիջոցները», — ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում՝ ՔԴՄ/ՔՍՄ հանդիպման ժամանակ։ Նա … Read more

Հայաստանը Նիկոլի ձեռքն է կրակն ընկել, աշխարհը՝ սիոնիստական Իսրայելի և նրա ճիվաղ վարչապետի կամակատար Թրամփի

ԱՄՆ-ում ապշել են Իրանի ջախջախիչ հարվածից, խոստովանել Միացյալ Նահանգների պարտությունը   Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակման դեպքում կհաղթի Իրանը. այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Դենիել Դևիսին տված հարցազրույցում, որը տեղադրված է նրա YouTube-ալիքում: «Թրամփը պարզապես պետք է հնարավորինս շուտ վերջ դնի այս պատերազմին,- ասել է Միրշայմերը։- Պատճառն այն է, որ նա չունի … Read more

Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն

Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև։ Այս հայտարարությունն արել է Բաքվում Իրանի դեսպանությունը։Ըստ հայտարարության՝ Իրանը կտրականապես հերքում է Իսրայելի ուժային և ռազմական կառույցների վերջին պնդումներն այն մասին, թե Իրանի հետ կապված որոշ անձինք կամ կազմակերպություններ հակաիսրայելական գործողություններ են ծրագրում մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։ «Սիոնիստական ռեժիմի գործողությունների վերլուծությունը, այդ թվում՝ … Read more

Իրանի դեմ ամերիկա- իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմի հետևանքներից և վերջնարդյունքից չափազանց շատ բան է կախված

Պատերազմը կարող է վերսկսվել հինգշաբթի, միգուցե ավելի շուտ   Հարևան ու բարեկամ Իրանի դեմ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի և սիոնիստական Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքները և վերջնարդյունքը Հայաստանի ճակատագրի համար պակաս կարևոր չեն նրանից, թե ինչ արդյունքներով կավարտվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միգուցե նույնիսկ ավելի կարևոր են… Համենայն դեպս, չավարտված պատերազմի ելքը  ռազմավարական առումով … Read more

ԱՄՆ-ն, զավթելով Իրանի դրոշի ներքո գտնվող նավը, խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն, զավթելով Իրանի դրոշի ներքո գտնվող նավը, խախտել է հրադադարի ռեժիմը։ Թեհրանը դա համարում է հարձակում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ «ԱՄՆ-ն ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացին՝ անընդհատ խախտելով հրադադարի դրույթները։ Իրանը համապատասխան որոշում կկայացնի բանակցությունների շարունակման վերաբերյալ»,- ասել է նա։