ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է իրանական ռազմական թիրախներին, ներառյալ ռազմածnվային կարողությունները, hրթիռների և ԱԹՍ-ների պահպանման վայրերը

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածների շարքը՝ 12-րդ գիշերն անընդմեջ: Այս մասին գրված է կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական ռազմական թիրախներին, ներառյալ ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերը, ափամերձ դիտարկման կետերը և ՀՕՊ միջոցները։ Հարվածներն ավելի են նվազեցնում Իրանի կարողությունը՝ հարձակվելու քաղաքացիական նավաստիների և … Read more

ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց – Live News

ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Սիրիայի տարածքում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին: Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռները։ «Մի քանի ժամ առաջ «Կայծակ» գործողության տասներկուերորդ փուլի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Արաշ» կործանարար անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ահաբեկչական և երեխասպան բանակի ուժերին և նյութատեխնիկական ապահովման կենտրոններին», … Read more

Գիշերը ԱՄՆ-ը և Իրանը շարունակել են փոխադարձ hարվածները – Live News

ԱՄՆ զինվորականներն ավարտել են Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարքը, հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «CENTCOM-ը Իրանի դեմ հարվածների երեկոյան ալիքն ավարտել է հուլիսի 15-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին: ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ համակարգերի, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրեր, ինչպես նաև առափնյա դիտակետեր», – ասվում … Read more

Ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։ Զուգահեռաբար, ըստ The … Read more

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը: «Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, ոչ թե ամերիկյան … Read more

ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց – Live News

Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Քեշմ կղզու վրայով անցնող ցամաքային կառավարման կետին՝ Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսումից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «ԱՄՆ ԶՈւ-ն հաջողությամբ խոցել է մի քանի բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ինքնապաշտպանության նպատակով հարված է հասցրել՝ ի պատասխան հունիսի 2-ին Մերձավոր Արևելքում … Read more

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի հարավում գտնվող մի քանի թիրախների – Live News

Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի հարավային մասում գտնվող մի քանի թիրախների։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ ԶՈւ-ն այսօր ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի հարավում՝ մեր զորքերը Իրանի ԶՈւ-ից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար։ Թիրախների թվում եղել են հրթիռների արձակման կայաններ, … Read more

Ինչի մասին է երեկվա հեռախոսազրույցում Իրանի առնչությամբ նախազգուշացրել Պուտինը Թրամփին

Իրանում հայտարարել են պատերազմի «նոր փուլի» մասին   Ոչ միայն ամերիկյան բաց աղբյուրներից, այլև ՌԴ հետախուզական ծառայությունների զեկույցներից տեղյակ լինելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանի դեմ պատերազմի վերսկսման միանգամայն իրական վտանգ կա, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Շուրջ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի, Ուկրաինայի … Read more

Իրանի դեմ պատերազմում խայտառակված Հեգսեթի շնիկները Թրամփին փորձում են ներքաշել մի նոր ու նախորդից վտանգավոր արկածախնդրության մեջ

Կամ էլ դա հենց ինքը՝ Թրամփն է ուզում   Թրամփին առաջարկել են Իրանին «կարճ ու հզոր» հարվածների ծրագիր՝ հաշվի չառնելով կամ միտումնավոր անտեսելով, որ այդ ռազմական գործողությունը չի կարող կարճ տևել Իրանի անխուսափելի պատասխանից հետո: Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում կարող է մեկնարկել պատերազմի երկրորդ փուլը, որը կարող է նախորդից ավելի կատաղի լինել, ավելի … Read more

Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի վերջին նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանային Պակիստանի միջնորդությամբ, խափանվեցին՝ այդպես էլ չհասցնելով սկսվել։ Դիվանագիտական այս ձախողումը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորը հակասությունները՝ նրանց ձգձգված հակամարտությունը տեղափոխելով նոր և էլ ավելի պայթյունավտանգ փուլ: Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. վտանգված է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունը, այլև … Read more