Իրանի դատական համակարգի ղեկավարը զոհվել է Թեհրանի վրա հարձակման հետևանքով

Իրանի մայրաքաղաքին ուղղված ավիահարվածներից մեկի ժամանակ զոհվել է իսլամական հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին. հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Իրանի ակադեմիական համայնքը նամակ է հղել ՄԱԿ-ին՝ կանխելու կրթական հաստատությունների վրա հարձակումները

Իրանցի գիտնականների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների մի խումբ պաշտոնական նամակ է հղել միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ընդգծելով, որ համալսարանների և գիտական կենտրոնների պաշտպանությունը ոչ միայն իրավական պարտք է, այլև մարդկային քաղաքակրթության հրամայական։ Հաղորդում է Իրնա գործակալությունը: Նամակը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի … Read more

Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը – Live News

Իրանի հարևան երկրները պետք է ընդունեն ԱՄՆ-ի անկարողությունն՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և աջակցեն Թեհրանի դիրքորոշմանը, որը պնդում է տարածաշրջանից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային հղած ուղերձում։ «Իրանը հարգում է Սաուդյան Արաբիային և այն համարում եղբայրական երկիր: Մեր գործողություններն ուղղված են ագրեսոր թշնամիների դեմ, … Read more

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 6 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Իրանը դարձյալ հայտարարել է «Բուշեր» ԱԷԿ-ին ԱՄՆ-ի և Իսրայելի թվով արդեն երրորդ հարվածի մասին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտարարել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախ: Հրթիռային հարվածը հասցվել է մարտի 27-ին տեղական ժամանակով 23:40-ին (Երևանի ժամանակով այսօր 00:15-ին): «Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ … Read more

Հրթիռակոծությունից Թեհրանում հայի տուն է վնասվել

Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել։ Իրանահայ տղամարդու տան դիմացի շենքին հարվածել է հասցվել, կոտրվել են շենքի պատուհանները,  բարեբախտաբար, այդ պահին տանը ոչ ոք չի եղել,- հաղորդում է Mehr գործակալությունը։

Իրանն ու Թուրքիան իսկապես կարո՞ղ էին գաղտնի բանակցություններ վարել Հայաստանում, և եթե այո, ինչի մասին կարող էին խոսել

Իրանի պատվիրակությունը Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի տարածքում. այս մասին հայտնում է «Երևանյան դիտորդ» տելեգրամյան ալիքը։ «Հայաստանի տարածքում, Երևանի մերձակայքում ընթանում են Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների գաղտնի բանակցությունները»,- նշված է հրապարակման մեջ: Թե ինչի շուրջ են բանակցում Թեհրանը և Անկարան, չի բացահայտվում, սակայն նշված է, որ այդ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Անվտանգության խորհրդի աղբյուրներից … Read more

Թրամփը կարգադրել է մինչև ապրիլի 6-ը հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով կարգադրել է մինչև ապրիլի 6-ը հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները։ «Բանակցությունները շարունակվում են և, հակառակ «ստախոս լրատվամիջոցների և այլոց սխալ հայտարարությունների», ընթանում են շատ հաջող», — գրել է նա Truth Social-ում։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը գրում է, որ Իրանը ԱՄՆ-ից չի խնդրել դադարեցնել իր … Read more

Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ

Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Թեհրանը նաև վերջնական պատասխան չի տվել Վաշինգթոնի 15 կետից բաղկացած առաջարկին, որն ուղղված է հակամարտության դադարեցմանը, չնայած իրանցի պաշտոնյաները հայտարարում են, որ բաց են բանակցությունների համար։ Նշվում է, որ Թեհրանում … Read more

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 5 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Մոսկվան Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է «միջուկային ահաբեկչություն» և աղետ կազմակերպելու փորձի մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հանդես է եկել դատապարտող ու զգուշացնող հայտարարությամբ՝ կապված մարտի 24-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ հասցված նոր հարվածի հետ: Մոսկվայում ընդգծել են, որ այդ հարձակումը տեղի է ունեցել ի հեճուկս … Read more

Իրանը թույլատրել է, որ 5 բարեկամական երկրների նավերն անցնեն Հորմուզի նեղուցով

Իրանը թույլատրել է, որ 5 բարեկամական երկրների նավերն անցնեն Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորմուզի նեղուցով անցումն արգելված է միայն հակառակորդների նավերին, որոնց թվին Թեհրանը դասում է ԱՄՆ-ը և Իսրայելը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Թշնամին փորձում էր այլ պետությունների օգնությամբ ապաշրջափակել նեղուցը, բայց՝ ապարդյուն։ Նեղուցը փակ է բացառապես թշնամական նավերի … Read more