ԿԳՍՄՆ ստացել է ուս.հաստատություններում քաղաքական գործունեության երեք ահազանգ

ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ, սոցիալական ցանցերում գրել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- նշված է նախարարի գրառման մեջ։

«Նոր ուժ» կուսակցության առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդդիմափոխությունը

«Նոր ուժ» կուսակցությունը  նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից։ Կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։ Կուսակցությունը հայտարարում է, որ առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդդիմափոխությունը։ Նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են՝ եվրաինտեգրումից մինչև խաղատների գործունեության և շահումով խաղերի արգելում։ «Եկել է ճշմարտությունն ասելու պահը, որովհետև հիմա … Read more

«Պետք է ուրախանալ 29 հազար 743 քառակուսի կմ-ով». Փաշինյանի քարոզարշավը Էրեբունի վարչական շրջանում

Քարոզարշավի չորրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի փողոցներով շարժվեց դեպի Էրեբունի վարչական շրջան: Թեև նրան ուղեկցում են մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, բայց քարտեզ, բուկլետ ու թխվածքաբլիթ բաժանելու գործը հիմնականում Նիկոլ Փաշինյանինն է: Մեկ բուկլետը վերցնում են լուռ, մեկ շնորհակալական խոսքեր ասում: Էրեբունի վարչական շրջանում վարչապետին հանդիպածներից մի կին հուզված էր՝ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանին տեսել … Read more

Թալին համայնքապետի վերաբերյալ հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ արձագանքելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումներին: Համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով, և «անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող … Read more

Խոստումներ, ծրագրեր ու քաղաքական հակադարձումներ․ քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։  Արդեն չորրորդ օրն է՝ հանրապետության տարբեր բնակավայրերում ընտրարշավի մասնակիցները բացատրում են, թե ինչու է հունիսի 7-ին պետք ընտրատեղամաս գնալ և իրենց ընտրել։ Նրանց մի մասն այսօր մարզերում է եղել, մյուսները՝ մայրաքաղաքում։   Մետրոյի շրջանաձև աշխատանքի խոստում, կարճ հիշողության մեղադրանք, ծրագիրը կաբինետից դուրս գրելու մասին վստահեցում․ … Read more

Քարոզարշավի 2-րդ օրը. ընդդիմադիր ուժերի մի մասը Երևանում է, մյուսները՝ մարզերում

Ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը մարզերում են հանդիպում ընտրողներին, մյուսները՝ դեռ Երևանում։ 2021-ից հետո երկրորդ անգամ վարչապետ է փորձում դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքը երեկ էր։ Այսօր առավոտյան Քոչարյանը թիմակիցների հետ «Եռաբլուր»-ում էր։ Լրագրողները հիշեցրին, որ վարչապետ Փաշինյանը նաև իր քաղաքական ուժին է պատերազմի եռագլուխ կուսակցությունների շարքում դասել՝ … Read more

Զայրացած վարչապետը, հանգուցյալ համակիրն ու համով լավաշը. ՔՊ-ի քարոզարշավի 2-րդ օրը Սյունիքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկրորդ օրը կրկին Սյունիքում է, առաջին կանգառն էլ Ագարակ համայնքը: Հանդիպած առաջին քաղաքացին ստացավ բուկլետն ու քարտեզը, հետո փորձեց վարչապետին հիշեցնել՝ նախկինում ևս վարչապետը իրենց տանը եղել է, տեսակցել տատիկին: Մինչ Փաշինյանը փորձում էր հիշել, տղամարդը հավելեց՝ տատիկն էլ չկա: Մեկ այլ տանն էլ հանգուցյալը Փաշինյանի երկրպագուն էր, մահացածի մասին այդպես … Read more

Եվրոպամետ Շնորհապետական կուսակցությունը մերժում է նախկիններին և գործող իշխանություններին

Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիից: Վարչապետի թեկնածուն` Գուրգեն Սիմոնյանն է, ով շեշտը դնում է նախկիններին ու գործող իշխանություններին մերժելու վրա։ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է փոփոխությունների գնա և մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են բոլոր նախկին նախագահները և ներկայիս վարչապետը` … Read more

«Ականատես»-ը ներկայացրել է մինչև մայիսի 5-ը արված դիտարկման արդյունքները

«Ականատես» դիտորդական առաքելություն ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առնչությամբ մինչև մայիսի 5-ը դիտարկման արդյունքները։ Դիտարկման համար ներգրավվել է 61 երկարաժամկետ դիտորդ, որոնք աշխատել են Հայաստանի 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տարածքներում։ Նրանք իրականացրել են 120 այց ԸԸՀ-ներ, 277 այց կուսակցությունների տարածքային գրասենյակներ, մասնակցել 73 նախընտրական միջոցառումների և անցկացրել ավելի քան 1300 հարցազրույց քաղաքացիների հետ։ … Read more

Նախընտրական քարոզչության կանոններ — Հայաստանի Հանրային Ռադիո

Մայիսի 8-ից մինչ հունիսի 5-ը 24։00-ն ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է։ ԿԸՀ ներկայցրած տեսանյութում ամփոփվում են նախընտրական քարոզչության կարգավորումները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով։ ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 մլն 482 հազար 872 մարդ։