Ընտրարշավը սկսեցին ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ «Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում, մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք», – հայտարարում է իշխանության համար պայքարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: Որ հայ – ադրբեջանական կռվի դուռը ամուր փակվի, երաշխավորներ են պետք, համոզված է Գագիկ Ծառուկյանը: «Խաղաղությունը պետք է … Read more

«Ցուցակում չկան մեծահարուստներ,  վերադառնալու ենք խորհրդային կրթությանը»․ Ռեֆորմիստները նախ անվտանգություն են խոստանում

Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավի մեկնակը տվել է ասուլիսով, որի ավարտից հետո այս ուժի ներկայացուցիչները քայլերթ են անցկացրել Կենտրոն վարչական շրջանում։ Նախընտրական ցուցակում 83 անձ կա։ Վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Ցուցակում չկան մեծահարուստներ, հարուստ գործարարներ՝ որպես իրենց առավելություն ներկայացրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, հստակեցրել՝ տարբեր շերտերի մարդիկ են, նաև՝ անկուսակցական համակիրներ ու … Read more

Մեկնարկը՝ Երասխից, շեշտադրումը՝ իրական ինքնիշխանություն․«Լուսավոր Հայաստան»-ը «կեղծ խոստումներ չի տալու»

Նախընտրական սոցիալական խոստումների փոխարեն՝ պետականության, անվտանգության և երկրի ինքնուրույնության մասին ուղերձներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երասխից։ Վայրի ընտրությունը պատահական չէր․ քաղաքական այս ուժն այն դիտարկում է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած անվտանգային և քաղաքական մարտահրավերների խորհրդանիշ։ Էդմոն Մարուքյանն ու իր թիմակիցները խոսել են երկրի սուբյեկտայնության, արտաքին ճնշումների, տեղահանված արցախահայերի իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի ու … Read more

ՔՊ նախապայմանը, Սփայդերմենը, «ցեխշպրտոցին» և հայկական ավանդույթները․ քարոզարշավ՝ օր 1-ին

ՀՀ–ում  մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը տևելու է ուղիղ 29 օր, մինչև հունիսի 5–ը ներառյալ ։ Հունիսի 6–ին լռության օրն է, իսկ  հունիսի 7–ին Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են նախ՝ խորհրդարան, ապա քաղաքացիների քվեով ձևավորված ԱԺ–ն ընտրելու է վարչապետ, որն էլ ձևավորելու է ապագա կառավարությունը։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 4 տոկոսի արգելքը։ … Read more

«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված». Ռոբերտ Քոչարյան

Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, սա խաղաղություն չի», – ասաց Քոչարյանը: Նա հավելեց. «Իշխանությունները պատերազմից են խոսում, որովհետև այլ ասելիք չունեն»: Նա նշեց, որ անվտանգության իրենց մոդելն է՝ «ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ ու դաշնակից»: … Read more

Թաթոյանը պնդում է՝ Արմավիրում ճնշում են իրենց կամավորներին, մարզպետը հերքում է

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն առանց անուններ բացահայտելու «Առավոտ»-ի հետ զրույցում ահազանգել էր, թե Արմավիրի մարզում իրենց հանդիպած երիտասարդ կամավորները հայտնվել են տեղական ինքնակառավարման մարմինների թիրախում։ «Արմավիրում մեր երիտասարդներին ի՞նչ էին արել։ Երիտասարդական հանդիպումից հետո նկարները բազմացրել էին, քաշել էին Ֆեյսբուքից և դա արել էր մարզպետարանն ու համայնքապետարանը։ Տարածել էին հնարավոր բոլոր տեղերով, … Read more

Պատմական ընտրություններ են, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է մասնակցում քարոզարշավի. Նարեկ Կարապետյան

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի դուրս գալ: Նա տնային կալանքի տակ է, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր պնդեց՝ ընտրութունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում: «Պատմական շրջան է ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին չի մասնակցում: … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում

Լուրը ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է, որ քննչական գործողություններն իրականացվում ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրարշավը սկսում է Սյունիքից, «Ուժեղ Հայաստան»-ի անդամները ԱԺ շենքի մոտ են

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը սկսում է Սյունիքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջնորդում այն: Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ քարոզարշավին մասնակցելու նպատակով այսօրվանից արձակուրդում են: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն այսօր հավաքված են Ազգային ժողովի մոտ, սպասվում է ընտրություններում դաշինքի ներկայացրած ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի ասուլիսը: Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում Լուրեր … Read more

Մեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը

Այսօր պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք՝ փորձելով ստանալ շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները: Այդ ուժերն են՝ ըստ քվեաթերթիկների համարների. Ռեֆորմիստների կուսակցություն, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն, «Ուժեղ Հայաստան» դաշինք, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն, «Միասնության թևեր» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային … Read more