ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ: Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, … Read more

«Եթե Արարատը կոնֆլիկտածին է, ի՞նչ են անելու Մալաթիա-Սեբաստիայի անվան հետ». Քոչարյան

«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Մալաթիա-Սեբաստիայում հանրահավաք անցկացրեց: Դաշինքի առաջնորդ Ռուբերտ Քոչարյանը հիմնականում կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքկանության ու դրա հետևանքների վրա: Հիշեցնելով, որ ինքը Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է՝ Քոչարյանը համեմատություններ արեց Արարատ լեռան սիմվոլի և այս համայնքի անվան միջև՝ եթե Արարատ լեռան սիմվոլն իշխանությունները համարում են կոնֆլիկտածին, ապա ի՞նչ են անելու համայնքի անվան … Read more

«Արցախն ա ինձ պետք». վարչապետ-քաղաքացիներ «առճակատում»՝ Երևանի փողոցներում

Քարոզարշավի հինգերորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղավ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Փաշինյանի այցի մասին լսել ու տնից դուրս էր եկել Մարջան Մարությանը: Թոշակը հենց 10 հազարով բարձրացավ ու 52 հազար դարձավ, նպաստը կտրեցին, Մարջան Մարությանը կասկած չունի, որ այս անարդարությունը չի հանդուրժի Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական թիմն անցնում էր Շենգավիթի բակերով, կարճ կանգառները լուսանկարվելու, քարտեզներ … Read more

Ինչու ընտրել ԱԺԲ-ին՝ 8-րդ ուժին․ «Ռադիոլուր»-ն առանձնացրել է այս ուժի առանցքային ընտրախոստումները

«Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն» կարգախոսով ընտրական պայքարի մեջ մտած Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ-ն) քայլերթերով Երևանի վարչական շրջաններում է։ Խոստանում են մարզեր էլ հասնել։ Քաղաքական այս ուժի բարձրախոսներից հնչում է ընտրություններին մասնակցելու կոչ ու վստահեցում՝ իրենց պայքարը ոչ միայն իշխանության, այլ «ազգային ապագայի» համար է։ Միաժամանակ ԱԺԲ-ն կոշտ քննադատության է ենթարկում թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին՝ փորձելով … Read more

«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում է

Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր շատ կարճ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նա սպառնացել էր՝ «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ բռնելու ենք»։ Փաշինյանը նկատի ուներ Ծառուկյանի հետախուզվող որդուն, որը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության և հափշտակության մեջ: «Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է ու հիմա … Read more

Ինչի մասին էր Մարուքյան-Գալյան բանավեճը, ինչու էր Շենգավիթը Թաթա լսում, և ինչ է շնորհապետությունը․ քարոզարշավ՝ օր 5-րդ

Ո՞ր ուղղությամբ  պետք է շարժվի Հայաստանը, ի՞նչ պետք է անի իշխանությունը հունիսի 7-ից հետո, և ի՞նչ են մտածում վարչապետի թեկնածուների մասին ընտրողները։ Նախընտրական մրցավազքի 5-րդ օրը քաղաքական ուժերի մի մասը շարունակել է ընտրողների հետ շփումները մայրաքաղաքի և մարզերի փողոցներում, մյուս մասը դեռ տներ ու բակեր չի հասել, բայց ասելիքը փոխանցել է սոցիալական ցանցերի միջոցով։ «Հայաստանի շնորհապետական … Read more

«Զարտուղի ճանապարհներով փող է բաժանել». Հակակոռուպցիոնը Թալինի քաղաքապետի գործողություններն օրենքի խախտում չի համարել

Հակակոռուպցիոն կոմիտեն, առանց վարույթ նախաձեռնելու, եզրահանգել է, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետը չի խախտել բարեգործության արգելքը: Ավելին՝ քննչական կառույցը, ուսումնասիրելով փաստաթղթերը, նախընտրական շրջանում Տավրոս Սափեյանի օգնություն բաժանելը որակել է քարոզչությունից զերծ պաշտոնական լիազորության իրականացում: «Կոնկրետ խախտվել է դրամական աջակցություն տրամադրելու արգելքը», – ասաց իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը: «Անկախ դիտորդն» իրավապահներին ուղղված բողոքում ներկայացրել էր իշխող ուժի ընտրացուցակի … Read more

«Ո՞նց կարելի է ժողովրդին տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր». Գալյան-Մարուքյան քարոզարշավային բանավեճ

«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն այսօր տեսախցիկների առջև ընդմիջվեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի բանավեճով։ «Քաղաքացին ամիսներով դեգերում է էս շենքերի մոտ, որ կարողանա այդ համակարգից ազատվել», – ասում է Էդմոն Մարուքյանը։ «Համակարգը գործառույթի առումով փոխե՞լ, թե լիազորությունների իրականացման…»։ «Ոչ միայն գործառույթի, լիազորությունների իրականացման…»,- պատասխանում է Մարուքյանը։ Երեկ Բարձրագույն դատական խորհրդի, այսօր էլ … Read more

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

© 2003-2026 Հայաստանի Հանրային Ռադիո Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է: Էջին վերաբերող հարցերով դիմել [email protected]: Գովազդի տեղադրման համար դիմել [email protected]:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել … Read more