Վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, վերջնական որոշումը՝ սոցհարցումներից հետո

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, վերջնական որոշումը, սակայն, սոցհարցումներից հետո կկայացվի. «Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանի և դրա համար եմ մասնակցում»,- այսօր ավելի քան 3 ժամ տևած ասուլիսում հայտարարեց երկրորդ նախագահը՝ ընդգծելով. «Սոցիոլոգիական հարցում ենք անելու փետրվարի սկիզբ, այդ … Read more

«Բոլորին դեմ եմ» շարժումը կուսակցություն է դառնում. կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Բոլորին դեմ եմ» շարժումը փետրվարի 1-ին պատրաստվում է գրանցվել որպես կուսակցություն. կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, հանրային քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Վարչապետի թեկնածու կունենանք այն ժամանակ, երբ օրենքով պարտադիր ժամանակահատվածին հասնենք, այսինքն, երբ ուժերն առաջադրում են վարչապետի թեկնածումներ: Ինչի ենք մենք այդ պահը հետաձգում, որպեսզի հնարավորինս լայն … Read more

2026-ի ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական դաշտում ինչ բանակցություններ ու որոշումներ կան

Թեև ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններին գլխավոր նպատակ են հռչակել վարչապետ Փաշինյանին իշխանազրկելու հարցը, այնուամենայնիվ, այդ օրակարգի շուրջ համախմբում դեռ չկա: Ընտրություններին դաշինքով մասնակցելու և այդ հարցով բանակցություններ սկսելու որոշման մասին մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց Դաշնակցությունը: Ո՞ր քաղաքական ուժերի հետ են այս շաբաթներին բանակցել և կա՞ն արդյոք որոշումներ: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց՝ հիմնական քննարկումները երկրորդ … Read more

Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է

Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը: Քաղաքական ուժին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ «Ազատությանը» հայտնեցին՝ փետրվարի 12-ին՝ կուսակցության հիմնադիր համագումարի օրը, հայտարարվելու է այս մասին: «Ազատություն»-ը տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում խնդրեց նաև «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակից, Մարիանա Ղահրամանյանը հարցին ուղիղ չպատասխանեց: «Ինչպես պարոն Կարապետյանը իր վերջին ասուլիսի … Read more

Եթե դիտորդը խախտի քաղաքական չեզոքությունը, կզրկվի հավատարմագրից. օրենքն ընդունվեց

Ընտրություններից հինգ ամիս առաջ իշխող ուժը դիտորդական կազմակերպություններին, այսպես ասած, զսպող նախագիծ ընդունեց: Եթե ընտրության փուլում դիտորդ կազմակերպությունները չպահպանեն քաղաքական չեզոքությունը, կզրկվեն հավատարմագրից: Իշխող ՔՊ-ն այս մի նախագծի համար արտահերթ նիստ էր հրավիրվել, քննարկեցին ու ընդունեցին հրատապ ռեժիմով: Ընդդիմադիրները չմասնակցեցին ոչ քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը: «Հայաստան» խմբակցությունը դեռ Ազգային ժողովի խորհրդի նիստում է առաջարկել նախագիծը … Read more

Որոշված է՝ ով կլինի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, այսօր հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Թեկնածուի անունը, սակայն, գործարարի եղբորորդին չհայտնեց, առաջարկեց սպասել հաջորդ ամսվա կեսին նախատեսված կուսակցության համագումարին: Կարապետյանների առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամներն արդեն կուսակցությունը գրանցել են, այն կոչվում է «Ուժեղ Հայաստան»: «Թեկնածուն, … Read more

Սամվել Կարապետյանի ուժի վարչապետի թեկնածուն որոշված է՝ ով է լինելու

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Թեկնածուի անունը, սակայն, Կարապետյանը չհայտնեց՝ միայն նշելով, որ թեկնածուն վաղուց որոշված էր և նրան հանրությանը կներկայացնեն փետրվարի 12-ին՝ կուսակցության համագումարին։

Ֆիդանի հայտարարությունը՝ ընդդիմություն-իշխանություն նոր հակադրությունների թեմա

Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ընդդիմություն-իշխանություն նոր թունդ հակադարձումների թեմա է դարձել: «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, և, հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ճանապարհը տարածաշրջանում՝ կայունությամբ և բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում: Հիմա մի … Read more

ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին դաշինքով կմասնակցի. ով կլինի վարչապետի թեկնածուն

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Հայ հեղափոխական դաշնակցությունում արդեն որոշել են՝ մասնակցելու են ընտրություններին ու ոչ միայնակ: ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց՝ նախընտրում են նորից դաշինքով և բանակցում են, որ այս անգամ ավելի ուժեղ ու ազդեցիկ լինեն, Սաղաթելյանի խոսքով.- «Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ այսօրվա դաշինքի հիման վրա կձևավորենք նոր, ավելի ազդեցիկ, ավելի հավակնոտ դաշինք»: Իսկ … Read more

ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով

ՀՅԴ-ն 2026 թվականին կայանալիք ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանն ասաց, որ այս որոշումը կայացրել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովում: Սաղաթելյանը հավելեց, որ դաշինքի ուղղությամբ քննարկումներ, բանակցություններ են սկսելու առաջիկայում: Առաջնային քննարկումը «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ են է լինելու: «Հավակնում ենք հենց այս … Read more