2005 ՏԸՀ-ները հրավիրել են իրենց առաջին նիստերը — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր՝ մայիսի 16-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից հետո 3-րդ օրը, տեղամասային կենտրոններում հրավիրվել են թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը: ԸՕ օրենսգրքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովի անդամներն առաջին նիստում ստորագրում են իրենց իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը, համաձայն որի իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն:

Լոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով

Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի … Read more

Ռուսաստանի համար տրիբունալը և ՌԴ «ուկրաինական» նարատիվները Հայաստանի համար

Միջազգային մամուլը վերջին շրջանում հաճախ է անդրադառնում հայաստանյան ընտրություններին։ Օրերս նաև հրապարակում եղավ, որ ռուսական համարվող «Մատրյոշկա» բոտային ցանցը շարունակում է արշավը, ընդ որում, ըստ որոշ գնահատումների, Հայաստանի հանդեպ ավելի մասշտաբային, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրությունների ժամանակ։ Իսկ հայ վերլուծաբաններն արձանագրում են, որ հայաստանյան ընտրություններից այս մեկին ամենամեծ  այսպես ասած «աշխարհաքաղաքական» նշանակությունն է … Read more

Նախնական ընտրացուցակները հրապարակված են — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունիսի 7-ին ընդառաջ նախնական ընտրացուցակները արդեն հրապարակված են։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մինչև մայիսի 26-ի ժամը 14-ը ընտրատեղամաս ընտրելու հնարավորություն կա։ Դա այն քաղաքացիների համար է, որոնք ցանկանում են իրենց տվյալները ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից տեղափոխել ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամաս։ Դրա համար պետք է դիմում ներկայացնել լիազոր մարմին։ Թեմայի շուրջ Ռադիոլուրը զրուցել … Read more

Քոչարյանը քննադատում է Փաշինյանին, խոսում իր իշխանության աղմկոտ դեպքերից. որքանով են ճիշտ նրա պնդումները

Հայաստանի երկրորդ նախագահը, որ նորից պայքարում է իշխանության համար, վստահեցնում է՝ եթե ընտրվի, լրագրողներին ու լրատվամիջոցներին ոչինչ չի սպառնա: «Հանգիստ մնացեք, որևէ խնդիր չի լինելու մամուլի համար: Աստեղ բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, պրոբլեմ չեք ունենալու»,- նախօրեին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդը խոսեց իր իշխանության օրոք … Read more

Մոռացված էթիկան ընտրապայքարում․ քարոզարշավ ոչ թե ծրագրերի, այլ վիրավորանքի մասին

Խորհրդարանական ընտրությունների քարոզաշավի 7-րդ օրն աչքի է ընկել «ոչ ընտրական» իրադարձություններով և հայտարարություններով։ Քաղաքական ուժերն իրենց քարոզի զգալի մասը հատկացնում են ոչ թե ընտրողին ծրագրային դրույթներ ներկայացնելուն, այլ մրցակից ուժերին վատաբանելուն։ Ընդ որում՝ ընտրության մթնոլորտը խաթարող բառամթերքն ու գործելաոճն առաջինը դատապարտում են հենց ընտրապայքարի մեջ մտած ուժերը։ Իրավիճակին արձագանքել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Նախընտրական քարոզչության … Read more

Հրաժարվել վատի և վատագույնի միջև ընտրությունից․ «Ժողովրդավարական համախմբում»-ը հավակնում է այլընտրանքային ուժ դառնալուն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը՝ ներկայանալով որպես այլընտրանք՝ գործող իշխանության  և ընդդիմությանը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն ու թիմակիցները քարոզարշավի առաջին օրերից շեշտադրում են անվտանգային, պետականաշինական և կառավարման արդյունավետության թեմաները՝ հայտարարելով, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ձևավորել քաղաքական նոր օրակարգ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել է Տավուշի մարզից։ Վարչապետի … Read more

«Օտարերկրյա լրտես ես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն «փոխհրաձգության» նոր բարձունքները

Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հեռակա բանավեճն այսօր նոր թափ ստացավ մարզային քարոզարշավի ընթացքում․ «օտարերկրյա գործակալ» մեղադրանքին հաջորդեց «թուրքի բեղեր» կոշտ հակադարձումը։ Արմավիրի մարզում՝ Փարաքարում, քարոզարշավ իրականացնող ՔՊ-ի առաջնորդը խաղաղության օրակարգից էր խոսում, հորդորում ժողովրդին տեր կանգնել խաղաղությանը, ահազանգում, թե այդ խաղաղությունը խաչաձև կրակահերթի տակ է։ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը … Read more

Խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» Լոռու գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզում գործող գրասենյակներում, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ … Read more

Տնտեսական մեծ խոստումներ՝ առանց հստակեցումների. «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր։ Նրանք շրջում էին բակերում, զրուցում քաղաքացիների հետ: «Գործարանները պետք է բացվեն նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով: Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ծիրանով այլ հայ մտքի ուրիշ գործով», – օրվա ավարտին հանրահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը: «Ուժեղ Հայաստան»-ը մանրամասն նախընտրական … Read more