Քոչարյանը կոշտ քննադատեց Փաշինյանին, մեղադրեց Մարտի 1-ի համար

Աջափնյակում այսօր քաղաքացիների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «համբալ» անվանեց. «Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ: Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն … Read more

ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՄԻԱՍՅՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր … Read more

«Բոլորին դեմ եմ»-ը ցեխ շպրտելով և ջուր ծեծելով չի սահմանափակվի

Ի՞նչ կլինի, եթե հունիսի 7-ին ընտրողին հնարավորություն տրվի դեմ քվեարկելու ընտրությունների մասնակցող բոլոր ուժերին։ «Բոլորին դեմ եմ» նորաստեղծ կուսակցության անդամները վստահ են՝ հենց այս տողի հայտնվելը քվեաթերթիկներում  հանրությանը հնարավորություն կտա մերժելու անարդյունավետ գործիչներին։ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քվեաթերթիկը երկրորդն է, վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ Կուսակցության քարոզարշավը, թերևս, ամենատարբերվողներից  է։ Սկսել են ցեխ շպրտելով, … Read more

Հայաստան՝ «Սինգապուրի բանաձևով», անվճար տրանսպորտ ու վարձու բանակ․ «Քոչարի»-ն՝ ցուցակում 9-րդ-ը, պնդում է իր բացառիկ լինելը   

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։ Այն ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Քաղաքական ուժի հիմնական շեշտադրումներից են ազգային արժեքների պաշտպանությունը, վարձու մարտիկներով ուժեղ բանակի ձևավորումը, անվտանգության 1200 էջանոց իրենց ծրագրի համաձայն անվտանգության համակարգի ապահովումը, գույքահարկերի  զրոյացումը, ինչպես նաև ազգային վերածննդի գաղափարախոսությունը։ «Քոչարի ազգային վերածնունդ և … Read more

Դարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը Աջափնյակում

Փաշինյանի երեկվա քարոզարշավից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել Ապարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուսուցիչների և աշակերտների մասնակցության վերաբերյալ դիտորդների և լրագրողների արձանագրումներից հետո այդ համայնքում չորս դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, այսօր տեղեկացրեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինքն է տնօրեններին դիմում գրելու առաջարկն … Read more

Առաջին քրգործը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի դեմ, դաշինքը դատապարտել է տեղի ունեցածը

Հակակոռուպցիոնը նախընտրական այս շրջանում առաջին քրեական վարույթն է նախաձեռնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների դեմ ու հրապարակել հերթական գաղտնալսումը: «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել … Read more

«Միասնության թևերը» Շիրակի մարզում էր. ընտրողներին հորդորում էին իշխանափոխություն անել

Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած «Միասնության թևեր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում էր քարոզարշավ անցկացնում: Վարչապետի թեկնածուն՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չէր միացել թիմակիցներին: Ընտրացուցակի 2-րդ համարը՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր ընտրողներին հորդորում իշխանափոխություն անել: «Մենք բոլորս պիտի իշխանափոխության ձգտենք, որովհետև պիտի ազգային ուժեր գան, որովհետև էսօրվա մեր իշխանությունը, էսօրվա վարչապետը, ինքը մեր … Read more

Նախընտրական քարոզչություն I Հայաստանի շնորհապետական կուսակցություն. «Առանց տողատակի»

Նախընտրական քարոզչություն I Հայաստանի շնորհապետական կուսակցություն Նախընտրական քարոզչության շրջանակներում Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման հյուրն է «Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախագահ, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։ Լևոն Սարդարյանն ու թեկնածուն զրուցում են կուսակցության ծրագրերի, մոտեցումների վերաբերյալ։

Դոլարային միլիոնատերեր, 29 անշարժ գույք ունեցող ընդդիմադիրներ. Ի՞նչ են հայտարարագրել ընտրացուցակների առաջատար գործիչները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ընդհանուր 86 հազար դոլար աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել. ամսական միջինը՝ 7200 դոլար։ Այս ապրիլի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը շուրջ 11 հազար դոլարին համարժեք դրամ է եղել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով անկանխիկ առևտրի առավելությունները գովազդող Փաշինյանը, կարծես, ինքն իր հորդորները չի լսել ու իր մոտ 700 հազար դրամ … Read more

Տավուշում Ծառուկյանը խոսեց առողջապահությունից, գյուղատնտեսությունից ու կրթությունից

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը երեկվանից Տավուշի մարզում է, որտեղ 2024-ին մասնակի սահմանազատում եղավ, չորս գյուղ վերադարձվեց Ադրբեջանին: Խոշորացված Նոյեմբերյանում Գագիկ Ծառուկյանին լսելու էր եկել նաև ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետը, որը դեմ էր սահմանազատման՝ իշխանության ընտրած ձևաչափին՝ այն համարելով միակողմանի զիջում: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն այսօր էլ չբացահայտեց վարչապետի իրենց թեկնածուին, ասաց՝ որ չկարծեն, թե վարչապետ … Read more