300 հազար դոլարանոց վարագույրից մինչև «անգին» սրբապատկեր․ ովքե՞ր են վարչապետի ամենահարուստ թեկնածուները

Ովքե՞ր են վարչապետի ամենահարուստ թեկնածուները, ովքեր առանձնապես բան չեն ունեցել հայտարարագրելու, կամ ի՞նչ ուշագրավ նվերներ են ստացել թեկնածուները նախորդ մեկ տարում․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի հայտարարագրերը։ Դրանցում արտացոլված են թեկնածուների՝  2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական միջոցները, գույքը, թանկարժեք իրերը և մասնաբաժինները։ Վարչապետ դառնալ … Read more

Նախընտրական քարոզչություն I «Միասնության թևեր» կուսակցություն․ «Առանց տողատակի»

Նախընտրական քարոզչության շրջանակներում Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման հյուրն է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Լևոն Սարդարյանն ու թեկնածուն զրուցում են կուսակցության ծրագրերի, մոտեցումների վերաբերյալ։

Ինչո՞ւ ընտրել «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության»-ը․ վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանն անվտանգային իր դոկտրինն ունի

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատում-կանոնավորում և երկրի անվտանգության ապահովում ազգային անվտանգության սեփական դոկտրինով, որում նաև ռուսական կողմից եկող վտանգներն են դիտարկված․ սրանք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանի հիմնական մոտեցումների շարքում են։ Վերջինս շեշտում է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը հավատարիմ է քրիստոնեական արժեհամակարգին, ազգային ինքնությանը և պետականության ամրապնդման գաղափարներին։ Շիրինյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցելով՝ … Read more

Ընդդիմադիրներն արձագանքում են անկլավների թեմայով Փաշինյանի հայտարարությանը

Ընդդիմադիրները, որոնց Նիկոլ Փաշինյանն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», համոզված են՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։ Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ … Read more

Ընդգրկվա՞ծ եք ընտրողների ցուցակում, թե՞ ոչ․ ԿԸՀ պարզաբանումը

ԿԸՀ-ն պարզաբանել է՝ ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ « https://www.elections.am/ կայքի ընտրողների ռեգիստրում կամ https://elections.mia.gov.am կայքի ընտրողների ցուցակներում որոնման հատվածում գրեք ձեր տվյալները՝ անուն ազգանուն, հայրանուն։ Չհայտնաբերելու դեպքում, պետք է դիմեք ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (թեժ գիծ՝ 8422): Այս խնդրով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող եք դիմել մինչ մայիսի … Read more

«Վիրավորում է, քանի որ ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել ա». Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին

Այսօր Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին ու վիրավորանքներին՝ ուղղված ընդդիմադիր ուժերի առաջնորդներին: «Կարձագանքեմ ինչպես 2 օր առաջ: Ես թույլ չտվեցի իմ կլասը քցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի: 8 տարի ժողովրդին խաբել ա՝ էն առաջին օրվանից, ինձ էլ … Read more

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական աշխատանքները։

Տնային կալանք` իշխող կուսակցության համակրի դեմ «անպարկեշտ տեսանյութի» համար

Լոռիում տղամարդը տնային կալանքի տակ է վերցվել՝ իշխող կուսակցության համակրի դեմ ֆեյսբուքում «անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ հրապարակելու համար», որով, ըստ Քննչական կոմիտեի, նա «բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել բարոյական նորմերի նկատմամբ»: Նրա դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու հոդվածով»։ Եթե դատարանը մեղադրանքն ապացուցված համարի, տղամարդուն սպառնում է տուգանքից մինչև … Read more

Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետական ղեկին գժեր չունենանք. Քոչարյան

Չարենցավանում այսօր քարոզարշավ անցկացնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի»՝ հոգեկան առողջությունը հավաստող փաստաթուղթ հանել: «Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ … Read more

Լոռու մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 ձերբակալված կա

Շաբաթ օրը Լոռու մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 մարդ ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն: Հաղորդագրության համաձայն՝ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը»: «Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ … Read more