
Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզում գործող գրասենյակներում, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։