Ինչո՞ւ պետք է ընտրեն «Լուսավոր Հայաստան»-ին․ խոստանում են Հայաստանը դարձնել եվրոպական մոդելի ազգային պետություն

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Էդմոն Մարուքյանն է։ Հաջորդում են լրագրող–հրապարակախոս Կարպիս Փաշոյանը և հակակոռուպցիոն փորձագետ Շուշան Ավագյանը։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքում հայ մարդու ինքնության, պատմության և ազգային մշակույթի պաշտպանությունն է՝ «Ռադիոլուր»–ին փոխանցում են քաղաքական այս ուժից։ Ընտրացուցակում վերջին համարի ուժի … Read more

Զրո տոկոս ծայրահեղ աղքատություն, թոշակների ավելացում. ինչ է խոստացել «Ուժեղ Հայաստանը» լոռեցիներին

Սպիտակում ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախընտրական խոստումները թվարկեցին՝ փոքր բիզնեսի համար զրո տոկոս հարկ, 300 հազար նոր աշխատատեղ, ուսանողներին էլ անվճար կրթություն: Ժամկետային ծառայությունը, որ կառավարությունն այս տարի կես տարով կրճատեց ու մեկուկես տարի սահմանեց երկուսի փոխարեն, «Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է ևս կես տարով նվազեցնել ու մեկ տարի դարձնել: Լոռիում «Ուժեղ … Read more

«Այդ պահվածքով Հայաստանում երկար չեք ապրի». ՔՊ-ական Սափեյանը՝ արցախցի կնոջը

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը, որ Մայր Աթոռի դեմ՝ Փաշինյանի արշավի ակտիվ մասնակիցներից է, արցախցի կնոջը զգուշացնում է՝ այդ պահվածքով Հայաստանում երկար չեն ապրի: Սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Թալինի համայնքապետը վիճում արցախցի կնոջ հետ: Ըստ «Արցախ» լրատվականի՝ Արևիկ Գրիգորյանն է, ինը երեխաների մայր: 2023-ին ինը երեխայի հետ բռնի տեղահանված ու … Read more

Ովքե՞ր են վարչապետի «քիչ հայտնի» թեկնածուներն ու ի՞նչ են հայտարարագրել

Հանրությանը հայտնի, շատ քննարկվող կամ քննադատվող գործիչներին զուգահեռ ընտրապայքարի մեջ են մտել մարդիկ, որոնց քաղաքական գործունեության մասին հանրությունը քիչ է տեղեկացված կամ  որոնց անուններն առաջին անգամ են շրջանառվում ընտրական գործընթացներում։ Ովքեր են նրանք, ինչով են զբաղվել և ինչ են հատարարագրել։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հետազոտության արդյունքներով հարցվածների 1-ական տոկոսն է պատրաստ իր ձայնը տալու «Միասնության … Read more

«Ալյանս» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցությունը չեղարկելու համար

Ազգային ժողովի ընտրապայքարից դուրս է գալիս «Ալյանս» կուսակցությունը։ ԿԸՀ-ն դռնբաց նիստում կքննարկի կուսակցության ներկայացրած՝ ընտրացուցակի գրանցումը չեղարկելու դիմումը։ Հանրային ՀԸ եթերում կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը պարզաբանել է, որ անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեցող ուժերը ջուր են լցնում իշխանության ջրաղացին։ Նա ընդգծել է, որ պայքարից հրաժարվելով՝ իրենք ապացուցում են իրենց իրական, արտահամակարգային ընդդիմադիր լինելը։

«Գյումրի 1» և տնակների խնդիր. ՔՊ-ի քարոզարշավը Գյումրիում

Երեկոյան կայանալիք հանրահավաքին ընդառաջ վարչապետն ու նրա թիմակիցները այսօր գրեթե ողջ օրը շրջեցին Գյումրիում: Նիկոլ Փաշինյանն ընտրողներին հորդորում էր տեր կանգնել խաղաղությանը, քարտեզներ, թխվածքաբլիթներ էր բաժանում, ու մեկ ու մեջ հարցերի պատասխանում: Գյումրիում նոր ասացվածք լսեց. «Մինչև չպղտորվի, չի զուլալվի»: Բայց չեն զուլալվում Գյումրիի ընդդիմադիր իշխանությունների ու կառավարության հարաբերությունները: Տեղի պաշտոնյաները պարբերաբար դժգոհում են, որ … Read more

Նախընտրական քարոզչություն I «Հանրապետություն» կուսակցություն․ «Առանց տողատակի»

Նախընտրական քարոզչության շրջանակներում Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման հյուրն է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անահիտ Ադամյանը։ Լևոն Սարդարյանն ու թեկնածուն զրուցում են կուսակցության ծրագրերի, մոտեցումների վերաբերյալ։

TRIPP-ն ու հայկական ընտրությունները․ ինչպե՞ս են քաղաքական հիմնական ուժերը պատկերացնում տարածաշրջանի ապաշրջափակումը

Խորհրդարանական նախընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ՝ արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի գլխավոր առանցքը դառնում է ամերիկյան հովանու ներքո մշակված TRIPP նախագիծը։ Տարածաշրջանային ապաշրջափակման և Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող այս ծրագիրը քաղաքական դաշտում ջրբաժան է ստեղծել։ Մինչ իշխանությունը նախագծի կենսագործումը տեսնում է բացառապես Վաշինգտոնի միջնորդությամբ, ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերը հանդես են գալիս սեփական, հաճախ … Read more

Հատուկ թողարկում․Նիկոլն էսօր ի՞նչ կերավ (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Դատախազությունը թեժ գիծ է գործարկել ԱԺ ընտրությունների ընթացքում խախտումների մասին ահազանգերի համար

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով, … Read more