Ստեփանավանում պայքարը թեժանում է. երկու շաբաթից ընտրություններ են

Ստեփանավանում երկու շաբաթից կայանալիք ընտրությունների քաղաքական պայքարը թեժանում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պնդում է, թե քաղաքապետի աթոռին հավակնող մյուս 4 ուժերը նույն իշխանական թիմի տարբեր դեմքերն են: Կուսակցության թեկնածուի քարոզարշավը ղեկավարող, ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն իշխանության արբանյակ է որակում այլ համայնքներում «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած ու Ստեփանավանում առաջադրված անգամ ընդդիմադիր ուժերին: Պնդում է, թե … Read more

Համայնքապետի ընտրություններ Շամիրամում. միակ թեկնածուն գյուղը 35 տարի ղեկավարած Մրազ Բրոյանն է

Շամիրամ գյուղում ոչինչ չի հուշում, որ այս ամսվա վերջին կիրակին գյուղում ընտրական է. համայնքապետ պիտի ընտրեն: Եզդիաբնակ ամենամեծ գյուղում բացարձակ հետաքրքրություն չի առաջացնում համայնքապետի ընտրության թեման, որովհետև անշեղորեն կրկնվող պատմություն է. 90-ականներից ընտրում են նույն մարդուն՝ Մրազ Բրոյանին: 67-ամյա Մրազ Բրոյանը Շամիրամի գյուղապետն է իր կյանքի կեսից ավելին՝ ուղիղ 35 տարի, և որքան հասկացանք՝ այս … Read more

Չորս մարզում եկամտային հարկի վերադարձը դադարում է. վարկը պետք է ստանալ մինչև դեկտեմբերի 31-ը

Հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձը 2027 թվականի հունվարի 1-ից այլևս չի գործի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Որոշիչը վարկի ստացման ամսաթիվն է. ով պայմանագիրը կկնքի մինչև դեկտեմբերի 31-ը, պահպանում է իրավունքը, իսկ ով հունվարի 1-ից հետո՝ ոչ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով և Կառավարության N 1321-Ն … Read more

Երբեմնի մտերիմ ընկերներն ու քաղաքական գործընկերները ՏԻՄ ընտրություններից առաջ՝ մրցակից ճամբարներում

Ստեփանավանում երբեմնի մտերիմ ընկերներն ու քաղաքական գործընկերները ՏԻՄ ընտրություններից առաջ հայտնվել են մրցակից ճամբարներում։ Մի կողմում ՔՊ-ի կողմից «լքված» Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն է, մյուսում՝ ՔՊ-ում առաջխաղացում գրանցող Լոռի բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը: «Մեր հարաբերությունները նախկինում եղել ա շատ մտերիմ, ընկերական: Մենք հանդես ենք գալու որպես առանձին կուսակցություններ, ընդհանուր բաներ իրար հետ չունենք», – … Read more

Ինչո՞ւ իշխող ՔՊ-ն դաշինք կազմեց հանրության անհայտ «Գործարարի» հետ

Իշխող ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ միավորվել է հանրությանն անհայտ «Գործարար» կուսակցության հետ՝ ձևավորվելով «Համերաշխություն» դաշինքը: Հենց այս դաշինքով է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը մասնակցելու հոկտեմբերի 25-ին՝ Գորիսում և Գավառում կայանալիք համայնքային ընտրություններին: Ինչո՞վ է զբաղվել այս ուժը մինչև այս տարվա ՏԻՄ ընտրությունները «Գործարարը» հիմնադրել է գործարար Գեղամ Բաղդասարյանը՝ 10 տարի առաջ՝ դեռևս 2016-ին: Վերջին անգամ … Read more

Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է

Դեկտեմբերին Աբովյանի համայնքի տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը: Նա ՔՊ Աբովյանիի տարածքային կառուցի ղեկավարն է: Որոշումը կայացվել է երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում: Վարչության անդամներից Հասմիկ Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մինչև Աբրահամյանի թեկնածության հաստատումը ՔՊ Աբովյանի տարածքային կառույցում ներքին ընտրություններ են եղել և ամենաշատ ձայներ … Read more

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում պետությունը միանվագ գումար է ուղղում վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Սակայն եթե բնակելի գույքը գտնվում է սահմանամերձ կամ առանձին գյուղական բնակավայրում, աջակցությունն ավելանում է 50 տոկոսով։ Նույն կանոնը գործում է նաև մարզերում բնակարան ձեռք բերելու աջակցության մասով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է Կառավարության 2020 թվականի մայիսի … Read more

Թումանյանում և Լերմոնտովոյում ՔՊ-ի թեկնածուներն ընտրվեցին՝ առանց մրցակցի

Թումանյան խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Թումանյանն ընտրվեց առանց անակնկալների, քանի որ քվեաթերթիկում միայնակ էր՝ առանց մրցակցի: Գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը ստացավ ձայների 95 տոկոսը։ 4200 ընտրողների ավելի քան 60 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, և ընդամենը 132 մարդ դեմ արտահայտվել նրա վերընտրվելուն։ Ընտրական ակտիվության պատկերը խայտաբղետ է՝ ամենափոքր գյուղում՝ Շամուտում, տեղամաս է գնացել ընտրողների … Read more

Ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ քննարկվում են նաև դաշինքներ

Ընդդիմադիր «Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները քննարկում են համայնքային ընտրություններում միասնաբար պայքարելու սցենարներ։ «Առաջիկա օրերին կամբողջացնենք ու այդ մասով կներկայացնենք։ Քննարկում ենք, որ համատեղ, արդյունավետ ձևով գնանք: Տարբեր համայնքներում տարբեր որոշումներ կկայացնենք՝ կա՛մ դաշինքով մասնակցելու, կա՛մ հիմա եթե մի ուժը կմասնակցի, մյուս ուժը կաջակցի, կարող է համատեղ։ Այս պահին քննարկումները գնում են, այս պահին … Read more

«Գյումրեցուն հարցրե՞լ եք». ՔՊ-ն Գյումրիի ավագանուն առաջարկեց մանդատները վայր դնել

Գյումրիի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստը բավականին լարված անցավ: Արդեն 11 ամիս Գյումրիի քաղաքապետին փոխարինող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը ՔՊ-ականների մի քանի հարցերից ու քննադատությանից հետո հայտարարեց, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա: Առաքելյանին արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը, թե՝ «գյումրեցուն հարցրե՞լ եք» ու առաջարկեց մանդատները վայր դնել: ՔՊ խմբակցության նորանշանակ ղեկավար Շավարշ Արամյանը ևս մեկ … Read more