Մենք այժմ այնպիսի հավաքական ենք, որին դժվար է գոլ խփել․ Սերգեյ Մուրադյան — Armsport.am

«Զենիթի» սան Սերգեյ Մուրադյանը 2023 թվականին տեղափոխվել է Երևան և այժմ հանդես է գալիս «Նոայի» կազմում։ Կարճ ժամանակում կենտրոնական պաշտպանը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և գավաթը, իսկ 21 տարեկանում արդեն դարձել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող։ Մուրադյանը զրուցել է Матч ТВ-ի հետ և պատասխանել լրագրողի հարցերին։ — Դուք ծնվել եք Սանկտ Պետերբուրգում։ Արդյո՞ք … Read more

🎥 ՌՊԼ․ Գոլ՝ հավաքականի ճամբար ժամանելուց առաջ․ Սևիկյանը Զենիթի հետ խաղում փրկել է Ակրոնին պարտությունից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» Սամարայում ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ՝ 1:1։ 11-րդ րոպեին խփած Պեդրոյի գոլին պատասխանեց Էդգար Սևիկյանը՝ 36-րդ րոպեին։ 12-րդ տուրում «Ակրոնը» կհյուրընկալվի «Պարի ՆՆ»-ին։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին։

Կրասնոդարը կարող է պատժվել Զենիթի հետ խաղից հետո — Armsport.am

Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» կարող է պատժվել իր երկրպագուների վարքագծի պատճառով ՌՊԼ-ի 9-րդ տուրի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ տնային խաղում (0:2) տեղի ունեցածի համար։ Այս մասին հայտարարել է ՌՖՄ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը։ ««Կրասնոդարի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են վանկարկել «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հասցեին»,– Գրիգորյանցի խոսքերն է մեջբերում Match TV-ն։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում … Read more

Խուճապի մատնվելու կարիք չկա, մենք առաջին տեղում ենք․ Սպերցյանը՝ Զենիթից կրած պարտության մասին

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 9-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղը, որն ավարտվել է 0:2 հաշվով՝ ի օգուտ հյուրերի: Խաղը կայացել է այսօր Կրասնոդարում: «Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները, նման բաներ պատահում են: Խուճապի մատնվելու կարիք չկա, մենք առաջին տեղում ենք և պատրաստվում ենք հաջորդ խաղին: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար: Անցյալ տարի մենք ավելի վատ … Read more

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Զենիթ — Armsport.am

«Ֆլամենգոյի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կիսապաշտպան Ժերսոնը կարիերան կշարունակի «Զենիթում»։ Այս մասին հայտարարվել է բրազիլական ակումբի պաշտոնական կայքում։ Բրազիլական ակումբը հայտնում է, որ 28-ամյա խաղացողի համար ռուսական ակումբը վճարել է 25 միլիոն եվրո։ Ժերսոնը «Ֆլամենգո» էր վերադարձել 2023 թվականին՝ տեղափոխվելով «Մարսելից» 15 միլիոն եվրոյի դիմաց։ Նա արդեն հանդես էր եկել բրազիլական ակումբում 2019-ից 2021 … Read more

Զենիթը 15 մլն եվրո է առաջարկել Մանչեսթեր Յունայթեդին նախկին կիսապաշտպանի համար

«Զենիթը» առաջարկ է արել թուրքական «Ֆեներբահչեին»՝ 32-ամյա կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսին 15 միլիոն եվրոյով գնելու համար։ Այս մասին հայտնել է As Marca-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։ Աղբյուրի տվյալներով՝ թուրքական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 15 միլիոն եվրո, գումարած ռուսական թիմի կիսապաշտպան Վենդելին կամ՝ 30 միլիոն եվրո։ Բրազիլացի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Էվերթոնը», … Read more

Բերեզովսկին մասնակցել է Զենիթի լեգենդների խաղին — Armsport.am

Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայացել է «Զենիթի» լեգենդների խաղը, որում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 3։1 հաշվով հաղթել է Լենինգրադի «Զենիթին»։ Վերջինիս դարպասը պաշտպանել է Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Հանդիպման յուրաքանչյուր խաղակես տևել է 35 րոպե։  Խաղի սկզբում հաշիվը բացել է հարձակվող Ալեքսանդր Կերժակովը։ 24-րդ րոպեին Անդրեյ Արշավինը խփել է երկրորդ գոլը։ 30-րդ րոպեին … Read more

ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

Ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու եզրափակչի պատասխան խաղը, որում հանդիպել են ԲԿՄԱ-ն և «Զենիթը»։ Թիմերը խաղացել են Մոսկվայի «ՎԵԲ Արենա» (ՑԿՍԱ Արենա) մարզադաշտում։ Տանտերերը հաղթել են 2:0 հաշվով (4:3՝ 11 մետրանոցներով) և դուրս եկել մրցաշարի Սուպերեզրափակիչ։ Գավաթի սուպերեզրափակչում ԲԿՄԱ-ն կհանդիպի «Ռեգիոնների ուղի» մրցաշարի հաղթողի հետ․ եզրափակչում կխաղան «Սպարտակն» ու «Ռոստովը»: