Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Զենիթ — Armsport.am

«Ֆլամենգոյի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կիսապաշտպան Ժերսոնը կարիերան կշարունակի «Զենիթում»։ Այս մասին հայտարարվել է բրազիլական ակումբի պաշտոնական կայքում։

Բրազիլական ակումբը հայտնում է, որ 28-ամյա խաղացողի համար ռուսական ակումբը վճարել է 25 միլիոն եվրո։

Ժերսոնը «Ֆլամենգո» էր վերադարձել 2023 թվականին՝ տեղափոխվելով «Մարսելից» 15 միլիոն եվրոյի դիմաց։ Նա արդեն հանդես էր եկել բրազիլական ակումբում 2019-ից 2021 թվականներին։

Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Ֆլամենգոյի» կազմում անցկացրել է 253 խաղ, խփել է 19 գոլ և կատարել 34 գոլային փոխանցում։

Ժերսոնը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Leave a Comment