«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 9-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղը, որն ավարտվել է 0:2 հաշվով՝ ի օգուտ հյուրերի: Խաղը կայացել է այսօր Կրասնոդարում:
«Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները, նման բաներ պատահում են: Խուճապի մատնվելու կարիք չկա, մենք առաջին տեղում ենք և պատրաստվում ենք հաջորդ խաղին: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար: Անցյալ տարի մենք ավելի վատ էինք խաղում, բայց հաղթեցինք»,- ասել է նա:
Խոսելով մրցավարի աշխատանքի մասին՝ Սպերցյանը նշել է, որ զրուցել է Սերգեյ Կարասևի հետ՝ խնդրելով թույլ տալ ավելի կոշտ պայքար: «Խաղը ընթանում էր դադարներով, անընդհատ սուլոցներ էին հնչում: Կանգառները խանգարում են խաղի տեմպին: Հենց սկսում ես արագացնել, անմիջապես դադարեցնում էր։
Մենք ցանկանում ենք, որ ֆուտբոլը լինի դինամիկ 90 րոպե: Խաղից հետո Սանտոսի հետ մոտեցանք Կարասևին և ասացինք՝ «Եկեք ֆուտբոլ խաղանք»»,- պատմել է Սպերցյանը: Հարցին, թե ինչ է պատասխանել Կարասևը, նա խուսափել է պատասխանից՝ ասելով. «Չեմ ասի»: Իսկ Կարասևի մրցավարության մակարդակի մասին հարցին պատասխանել է. «Դա ինձ չի վերաբերում»:
Սպերցյանը նաև հավելել է, որ թիմը սովորականի պես է պատրաստվել խաղին, ինչպես մյուս հանդիպումների դեպքում:
«Կրասնոդարը» 19 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 27-ին՝ մրցելով «Ռոստովի» դեմ: