🎥 ՌՊԼ․ Գոլ՝ հավաքականի ճամբար ժամանելուց առաջ․ Սևիկյանը Զենիթի հետ խաղում փրկել է Ակրոնին պարտությունից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» Սամարայում ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ՝ 1:1։

11-րդ րոպեին խփած Պեդրոյի գոլին պատասխանեց Էդգար Սևիկյանը՝ 36-րդ րոպեին։

12-րդ տուրում «Ակրոնը» կհյուրընկալվի «Պարի ՆՆ»-ին։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին։

Leave a Comment