ՌԴ քաղաքացիություն ստացած 20 հազար օտարազգի մասնակցում է Ուկրաինայում պատերազմին. Ալեքսանդր Բաստրիկին

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Կենտրոնական Ասիայի երկրների 20 հազար բնակիչ մասնակցում է Ուկրաինայում պատերազմին: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Նրա խոսքով՝ դա կազմում է անվտանգության ուժերի կողմից խուզարկությունների ժամանակ ձերբակալված «նոր ռուսաստանցիների» ընդհանուր թվի մեկ քառորդը։ «Մեր ռազմական քննչական վարչությունը ստուգայցեր է իրականացնում, և արդեն … Read more

Իսպանիայի ողջ տարածքում անջատվել է ինտերնետն ու բջջային կապը – Live News

Իսպանիայի ողջ տարածքում բջջային կապը խափանվել է։ Երկիրը մնացել է առանց ինտերնետի և բջջային կապի։ MIR 24-ը գրում է, որ տեխնիկական խափանումն ազդել է բազմաթիվ օպերատորների վրա, այդ թվում՝ Movistar-ի, Vodafone-ի և Orange-ի։ Այն տեղի է ունեցել իսպանական Telef nica հեռահաղորդակցական ընկերության ցանցի թարմացման աշխատանքների ժամանակ։ Կապից զրկվել են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, … Read more

«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև. Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի Եվրոպա». Արարատ Միրզոյան

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին ««Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» Ուրախ եմ … Read more

Ֆիդանը կմեկնի Մոսկվա – Live News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը կայցելի Ռուսաստան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա մանրամասնել է, որ Ֆիդանը բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի` շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ

Մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Նախաձեռնության նպատակն է … Read more

Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում

Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների, այդ թվում՝ թմրավաճառների և արմատական իսլամիստների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում: Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ բանտը կգտնվի Ֆրանսիական Գվիանայում՝ ջունգլիների խորքում, ճանապարհներից հեռու, և առաջին բանտարկյալներին կընդունի 2028-ին: Ծրագրի արժեքը գնահատվում է 400 մլն եվրո: Այս մասին գրում է kommersant.ru-ն: «Իմ ռազմավարությունը պարզ է՝ գրոհել կազմակերպված հանցավորությունը բոլոր մակարդակներում», – ասել … Read more

Մակրոնը դիմել է Պուտինին՝ Թրամփի հետ բանակցություններին ընդառաջ – Live News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո պահանջել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը համաձայնի Ուկրաինայում անվերապահ հրադադարի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հրապարակումը հայտնվել է նրա X սոցիալական ցանցի էջում։ Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի հետ այսօրվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը պետք է ցույց տա, որ «խաղաղություն է ուզում՝ ընդունելով նախագահ Թրամփի կողմից … Read more

Էրդողանի և Մակրոնի ձեռքսեղմումը սոցցանցերի օգտատերերը որակել են որպես «դիվանագիտական լեզվով փոխանցված հզոր ուղերձ»

Տիրանայում տեսախցիկները ֆիքսել են Մակրոնի և Էրդողանի զրույցը ու տարօրինակ ձեռքսեղմումը։ Տիրանայում կայացած Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Էրդողանի և Մակրոնի ձեռքսեղմման  տեսանյութը սոցցանցերում հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ որակվելով իբրև Էրդողանի կողմից «դիվանագիտական լեզվով փոխանցված հզոր ուղերձ»: Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։

Հունաստանը դատի է տվել Adidas-ին՝ Ակրոպոլիսի մոտակայքում ԱԹՍ-ներով գովազդի համար

Հունաստանը դատական ​​հայց է ներկայացրել հնությունների պաշտպանության մասին օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ՝ Ակրոպոլիսի մոտակայքում Adidas սպորտային խանութների՝ անօդաչու սարքերով գովազդային ցուցադրության վերաբերյալ, ուրբաթ հայտարարել է երկրի մշակույթի նախարարը, հաղորդում է Reuters-ը։ Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են լուսավորված անօդաչու թռչող սարքեր, որոնք ձևավորում են լոգոն և Adidas կոշիկներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ակրոպոլիսի բլրի … Read more

ԵՄ-ն սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ բոլորն են շահագրգռված»,- ասել է նա։