
Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ բոլորն են շահագրգռված»,- ասել է նա։