
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո պահանջել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը համաձայնի Ուկրաինայում անվերապահ հրադադարի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հրապարակումը հայտնվել է նրա X սոցիալական ցանցի էջում։
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի հետ այսօրվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը պետք է ցույց տա, որ «խաղաղություն է ուզում՝ ընդունելով նախագահ Թրամփի կողմից առաջարկված և Ուկրաինայի ու Եվրոպայի կողմից աջակցություն ստացած 30-օրյա անվերապահ հրադադարը»։
Մայիսի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց կկայանա։ Այս կերպ նա մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունը մայիսի 19-ին Պուտինին զանգահարելու ծրագրերի մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առևտրային հարցերը քննարկելու համար։
Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ առանց իրեն՝ Ռուսաստանը և Ուկրաինան չեն կարողանա համաձայնության գալ ուկրաինական ճգնաժամի լուծման շուրջ։ Նա մտադիր է բանակցություններ վարել Պուտինի, Զելենսկու և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ։