ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին

Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք քննարկեցինք ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Նաև համաձայնեցինք ակտիվացնել աշխատանքները Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ»։

ԵՄ-ը Հայաստանին 5 մլն եվրո կտա՝ ընտրությունների նախաշեմին ապատեղեկատվության դեմ պայքարելու համար

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կարևորագույն նշանակություն կունենան տարածաշրջանային կայունության և բարեփոխումների իրականացման համար։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Հայաստանը կարող է հույս դնել մեր աջակցության վրա։ Ժողովրդավարությունը միշտ վտանգի տակ է և մենք պետք է աջակցենք ԶԼՄ-ներին՝ ճնշումը կանխելու … Read more

ԵՄ-ն խոստանում է ՀՀ–ին 2.5 մլրդ եվրո տալ. Փաշինյանի, Կոշտայի և Լյայենի հայտարարությունը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան … Read more

Բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու Հայաստանի ջանքերը․ Կոշտա

Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Փաշինյանը ժամանել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժմանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more