Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը. 3

Արժանապատվությունը կյանքից էլ վեր է

 

 

Սկիզբը՝ այստեղ 

 

 

Նրանց, ովքեր կառարկեն վերնագրով արտահայտված մտքին ու կասեն կամ կգրեն, թե Թրամփը և ԱՄՆ-ը շատ փոքր են, որպեսզի նվաստացնեն Պուտինին և Ռուսաստանը, մի այսպիսի շատ պարզ հարց. ինչպե՞ս կվարվեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգները, եթե Ռուսաստանի ռազմածովային ուժերը ՌԴ դաշնակից Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից հետո միջազգային ջրերում գրավեին ու զավթեին այդ երկրից թալանվող նավթը ԱՄՆ տեղափոխող ամերիկյան նավթատար նավը (տանկերը), ավելին՝ անձնակազմին էլ ձերբակալեին և, որպես քրեական հանցագործներ, տեղափոխեին Ռուսաստան… Կարծում եմ, պատասխանը բոլորին պարզ է:

Եվս մի քանի հարցեր. ինչպես նշված է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ, «Marinera» նավը կալանվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ԱՄՆ-ի դաշնային դատարանի կողմից տրված օրդերի համաձայն: Այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ դաշնային դատարանը Վենեսուելայից թալանվող նավթն ԱՄՆ տեղափոխող ամերիկյան այս կամ այն նավի կալանման օրդեր չի տալիս և ՌԴ ռազմածովային ուժերը դրա հիման վրա չեն կալանում ամերիկյան տանկերը, զավթում այն և տեղափոխում ՌԴ…

ԱՄՆ-ը միջազգային այդ ո՞ր իրավունքով է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների՝ Իրանի, Վենեսուելայի և այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառում, և ինչո՞ւ նույնը չի կարողանում կամ չի անում Ռուսաստանը Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների նկատմամբ…

Ապա Թրամփի և ԱՄՆ-ի լկտիությանը և սանձարձակությանը նայեք.

ԱՄՆ-ի նախագահը դեռ դեկտեմբերի 17-ին հայտարարել է Վենեսուելայի հետ կապված նավթատար լցանավերի ամբողջական շրջափակման մասին՝ հանրապետության ղեկավարությանը մեղադրելով «ամերիկյան ակտիվների գողության» մեջ, այսինքն՝ ինքնիշխան և ՄԱԿ-ի անդամ պետության՝ Վենեսուելայի նավթն արդեն համարել է ամերիկյան ակտիվներ, ԱՄՆ-ին պատկանող սեփականություն:

Սպիտակ տունը հայտարարել է, որ «Marinera» նավթատար նավի անձնակազմին դատելու են ԱՄՆ-ում: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, նավի և նավաստիների նկատմամբ կալանքի դատական օրդեր է տրվել:

«Նավի և նրա անձնակազմի նկատմամբ կալանման օրդեր է տրվել, իսկ դա նշանակում է, որ անձնակազմն այժմ ենթակա է դատավարության՝ դաշնային օրենսդրության ցանկացած համապատասխան խախտման համար»,- հայտարարել է Լևիտը:

Լևիտը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում նավաստիներին կտեղափոխեն ԱՄՆ՝ նման դատական հետապնդման համար, ինչն էլ հետագայում արվել է: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ-ին մարդասիրական և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել «Marinera»-ի անձնակազմի ռուսաստանցի անդամների նկատմամբ ու չխոչընդոտել հայրենիք նրանց, ինչպես նաև հենց նավի շուտափույթ վերադարձին:

«Կոչ ենք անում Վաշինգտոնին վերադառնալ միջազգային ծովային նավագնացության հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանմանը և անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները «Marinera»-ի, ինչպես նաև բաց ծովում օրինական գործունեություն իրականացնող այլ նավերի նկատմամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Հիշեցնենք. հունվարի 7-ին ԱՄՆ-ի ռազմածովային և Առափնյա պահպանության ուժերի կողմից Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում, Միացյալ Նահանգների ափերից շուրջ 4000 կմ հեռավորության վրա կալանվել ու զավթվել է ռուսական «Marinera» նավթատար նավը, որն այդ պահին գտնվել է Իսլանդիայի ափից մոտ 200-300 կմ հարավ և նավարկելիս է եղել դեպի Մուրմանսկ: ԱՄՆ-ին նավի հանցավոր կալանման գործում Միացյալ Նահանգների կառավարության խնդրանքով օգնել է Մեծ Բրիտանիան, մասնավորապես, երկրի զինված ուժերը հետախուզական ինքնաթիռներ են գործի դրել նավի շարժին հետևելու համար:

Ավելի վաղ «The Times»-ը գրել էր, որ Իռլանդիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույնպես ավիացիա են գործի դրել «Marinera»-ին հետևելու համար:

ՌԴ արտգործնախարարությունն ամերիկյան զինվորականների կողմից «Marinera»-ի գրավումը միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում է անվանել:

«Բաց ծովում խաղաղ նավի վրա ամերիկյան զինվորականների իջեցումը և դրա փաստացի գրավումը, ինչպես նաև անձնակազմի գերեվարումը հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև նավարկության ազատության կոպտագույն խախտում: Առկա է նավատիրոջ օրինական իրավունքների և շահերի էական ոտնահարում»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ռուսական լցանավը գտնվել է Հյուսիսային Ատլանտիկայի միջազգային ջրերում՝ ծովային իրավունքի նորմերին համապատասխան։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում նույնպես նշել են, որ ամերիկացի զինվորականները խախտել են ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիան՝ բաց ծովում գրավելով «Marinera»-ն:

Իսկ ինչպես վարվեց ԱՄՆ-ը ՌԴ արտգործնախարարության և տրանսպորտի նախարարության վերոնշյալ կոչերից, հայտարարություններից հետո… Արհամարհեց դրանք և միջազգային ջրերում սկսեց նավթ տեղափոխող ՌԴ ստվերային նավատորմի մի իսկական որս: Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի զինվորականները «Marinera»-ից անմիջապես հետո Կարիբյան ծովում գրավել են ռուսական ստվերային նավատորմի «Sophia» լցանավը և այն վերջնական կայանման համար տարել ԱՄՆ-ի նավահանգիստ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

 

 

 

 

 

Leave a Comment