Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից. Թրամփը՝ Մակրոնի մասին

Նա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից, դա խնդիր չէ, հայտարարել  է Թրամփը, երբ լրագրողը նրան հարցրել է, թե ինչ է մտածում այն մասին, որ Մակրոնը չի միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»:

«Եթե Մակրոնը դիմադրի, ես կսահմանեմ 200% մաքսատուրք նրա գինիների և շամպայնների նկատմամբ, և այդ դեպքում նա կմիանա: Բայց դա անհրաժեշտ չի լինի, որովհետև նա շուտով կհեռանա», – նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիայի նախագահը չի միանալու Թրամփի կողմից տեղծված Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մի շարք երկրների ղեկավարների հրավերներ է ուղարկել միանալու  Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», այդ թվում՝ Հայաստանին, Թուրքիային, Ուզբեկստանին, Ռուսաստանին, Պակիստանին և այլն:

Leave a Comment