Սայքս-Պիկոյի դարաշրջանն ավարտվում է․ սկսվել է ազդեցության գոտիների նոր վերաբաշխման ժամանակաշրջանը

Եթե այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկենք ոչ թե առանձին ճգնաժամերի, այլ մեկ ընդհանուր գործընթացի մաս, ապա կարելի է նկատել, որ ավարտին է մոտենում այն աշխարհակարգը, որի հիմքերը դրվել էին ավելի քան մեկ դար առաջ՝ Սայքս-Պիկոյի համաձայնագրով։ 1916 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսական կայսրությունը, իսկ հետագայում … Read more

Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Ռուսաստան պաշտոնական այցից առաջ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել օգնություն Հայաստանի և … Read more

Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»

Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։ Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ … Read more

Թուրքիան ԱԳՆ-ը նշել է, որ կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է։ Ըստ ԱՊԱ-ի, սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Թուրքիայի արտաքին … Read more

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զգուշացրել է, որ Արևմտյան երկրների կողմից Հայաստանի դեմ ուղղված անբարյացակամ գործողությունները կարող են լարվածության սրացում առաջացնել Հարավային Կովկասում։ «Զանգեզուրի միջանցքի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ ծրագրերը, ԵՄ երկրների՝ Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու մտադրությունները և այս տարածաշրջանում այլ անբարյացակամ քայլերը, ի վերջո, կհանգեցնեն հետագա սրացման։ Մենք հետևում ենք իրավիճակին», — Սանկտ Պետերբուրգի միջազգային … Read more

Հարավային Կովկասը Թուրքիայի ԱԱԽ նիստի օրակարգում – Live News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ-MGK) հերթական նիստը, որը տևել է շուրջ 2 ժամ։ Նիստի արդյունքներով հրապարակվել է 11 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ անդրադարձ է կատարվել ինչպես ներքին անվտանգությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ՝ նիստում քննարկվել են Հարավային … Read more

Ինչ են քննարկելու Ֆիդանն ու Լավրովը – Live News

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով նախարարության աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ին կմեկնի Մոսկվա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:Նախատեսվում է, որ Ֆիդանն անդրադառնալու է երկկողմ հարաբերություններին և քննարկելու է առևտրի, էներգետիկայի, անվտանգության ոլորտներին և հյուպատոսության գործունեությանն առնչվող հարցերին։ Նշվել են նաև Ֆիդանն անդրադառնալու է․ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում … Read more

Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինային, Սև ծովին և Հարավային Կովկասին առնչվող հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 17-18-ը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսվում են բանակցություններ Ուկրաինայի պատերազմի, Սև ծովում նավագնացության անվտանգության և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ֆիդանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ … Read more

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նաև կունենա այլ երկկողմ շփումներ։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի Հարավային Կովկասում իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ … Read more

Ռուբիոյի՝ EVN այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը

Ռուբիոյի երևանյան այցը, իհարկե, ուներ մի քանի առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Սակայն դա միայն այն չէր, որ նա