ՆԱՏՕ-ի պատվիրակությունը դարձյալ Բաքվում է – Live News

Բաքվում անցկացվում է խորհրդակցական հանդիպում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2026 թվականի Անհատական ​​գործընկերային համագործակցության ծրագրի (IPCP) շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակն է մշակել ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը, դրանց աջակցությունն ու մատակարարումը, ինչպես նաև գնահատել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանության մակարդակը։

Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին միջnւկային մարտագլխիկ փոխանցելու հնարավորությունը. ՌԴ ԱՀԾ

Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի TN75 փոքր չափսերի միջուկային մարտագլխիկի գաղտնի փոխանցման հնարավորությունը, հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ըստ ԱՀԾ-ի տվյալների, պատրաստվում են Կիևին միջուկային զենք փոխանցել: «Խոսքը այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների՝ Ուկրաինային գաղտնի փոխանցման մասին է: … Read more

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ, փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի … Read more

Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը, Զելենսկին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին: BBC-ի հետ հարցազրույցի ընթացքում հաղորդավարը նախագահին հարցրել է Թրամփի հայտարարությունների մասին՝ հիշեցնելով, որ նախկինում վերջինս ուկրաինացի առաջնորդին մեղադրել էր դիկտատոր լինելու և պատերազմ սկսելու մեջ։ Զելենսկին սրանից հետո ծիծաղել է և նշել, որ ինքը դիկտատոր չէ։ Անցյալ ամիս Թրամփը սոցիալական ցանցում ծավալուն գրառում էր կատարել Զելենսկու մասին՝ նրան անվանելով դիկտատոր՝ առանց ընտրությունների։ Նա հայտարարել էր, թե չափավոր հաջողակ կոմիկ Վլադիմիր Զելենսկին համոզել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց մի պատերազմ, որը նա՝ առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա կարգավորել։ Սակայն արդեն մի քանի օր անց Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը չէր հավատացել, որ ավելի վաղ Զելենսկուն դիկտատոր է անվանել։

Եվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-ից

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։ «Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ 2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15% ԵՄ ապրանքների մեծ մասի համար, բացառությամբ այն ապրանքների, որոնց վրա գործում են այլ՝ ոլորտային մաքսատուրքեր, ինչպիսին է պողպատը։ Այն նաև նախատեսում էր զրոյական մաքսատուրք որոշ ապրանքների վրա, ինչպիսիք են ինքնաթիռները և դրանց պահեստամասերը: ԵՄ-ն համաձայնվեց վերացնել ԱՄՆ-ի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և հրաժարվեց ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։ «Մասնավորապես, ԵՄ ապրանքները պետք է շարունակեն օգտվել առավել մրցակցային ռեժիմից՝ առանց մաքսատուրքերի բարձրացման, որը գերազանցում է նախկինում համաձայնեցված հստակ և համապարփակ շեմը», – հայտարարել է ԵՄ գործադիր մարմինը՝ հավելելով, որ անկանխատեսելի մաքսատուրքերը կործանարար են և խաթարում են վստահությունը համաշխարհային շուկաներում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փետրվարի 21-ին քննարկել է այս հարցը ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի եղբորը՝ Էնդրյուին

Ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին՝ հանրային պաշտոնում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով՝ կապված նրա առնչություններին Ջեֆրի Էփշթեյնի հետ, հաղորդել է BBC հեռուստաընկերությունը: Ավելի վաղ թերթերը հայտնել էին, որ հինգշաբթի առավոտյան Արևելյան Անգլիայի Սանդրինգհեմի կալվածքում գտնվող «Վուդ Ֆարմ» են ժամանել վեց անհայտ մակնիշի ոստիկանական մեքենաներ և քաղաքացիական հագուստով մոտ ութ սպաներ։ «Թեմզ Վալի» … Read more

Բրյուսելը շարունակում է Վրաստանի հետ հարաբերություններում երկխոսության փոխարեն ընտրել ճնշումը. Վրաստանի ԱԳ նախարար

«Եվրոպական միությունն այսօր իր սեփական տնտեսական անվտանգության համար ունի Միջին միջանցքի զարգացման կարիքը, և Վրաստանի մասնակցությունն այդ հարցում բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչ է։ Այս հանգամանքներում, երբ Բրյուսելը շարունակում է Վրաստանի հետ իր հարաբերություններում ընտրել ոչ թե երկխոսությունը, այլ ճնշման լեզուն, դա, իհարկե, ռազմավարական սխալ է, որն իրականացվում է Բրյուսելում ներկայումս գործող բյուրոկրատիայի կողմից»,- հայտարարել է Վրաստանի … Read more

Սլովակիայի վարչապետը սպшռնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները՝ «Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումների դադարեցման պայմաններում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Եթե Զելենսկուն թվում է, թե դա ոչ մի արժեք չունի, որ դա իրեն պետք չէ, ապա մենք կարող ենք որոշում կայացնել և հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից», – հայտարարել է Ֆիցոն։

Ժնևում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները – Live News

Ժնևում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մեդինսկին նշեց, որ մոտ ապագայում կկայանա Ուկրաինայի հարցով նոր հանդիպում։

Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Վատիկանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը՝ հավելելով, որ ճգնաժամային իրավիճակների կարգավորման ջանքերը պետք է կառավարվեն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից։ «Սուրբ Աթոռը չի մասնակցի «Խաղաղության խորհրդին» իր առանձնահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն տարբերվում է այլ պետությունների բնույթից», – ասել է Պարոլինը։ … Read more