Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ hակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է․ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է, դա լուրջ մտահոգություններ է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է, և դա ամենալուրջ մտահոգություններն է առաջացնում: … Read more

ԵՄ-ն իր փաստաթղթերում ներառել է մինչև 2030 թվականը ՌԴ-ի հետ hակամարտության պատրաստ լինելու դրույթը. Նարիշկին

Եվրոպական միությունը մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության պատրաստ լինելու դրույթն ամրագրել է իր հիմնական հայեցակարգային փաստաթղթերում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մինչև 2030 թվականը լայնամասշտաբ զինված հակամարտության պատրաստ լինելն ամրագրված է Եվրոպական միության հիմնական … Read more

ԵՄ-ը պլանավորում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը․ ՌԴ ԱՀԾ – Live News

ԵՄ-ն պլանավորում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը՝ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: «ԱՀԾ ստացվող տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս: Ընդգծվում է, որ եվրասիական ինտեգրմանը մասնակցելուց ստացվող եկամուտների զրոյացումը թույլ չի տա … Read more

ԵՄ-ն գիտակցում է ՀՀ-ում ճգնաժամի անխուսափելիությունը, սակայն շուկան չի բացում. ՌԴ ԱՀԾ

Ռուսական հետախուզության հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն իզուր է հույս դնում, թե ԵԱՏՄ երկրները «երևանյան քաղաքական անձնակազմին» թույլ չեն տա խորտակվել։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների։ Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի … Read more

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։ «ԱՀԾ-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում հաշվի են առնում Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը Եվրասիական տնտեսական միությունից Երևանի հնարավոր հեռացման պարագայում։ Միաժամանակ շեշտվում է, որ եվրասիական ինտեգրումից զրկվելու արդյունքում կորցրած եկամուտները թույլ չեն … Read more

Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին միջnւկային մարտագլխիկ փոխանցելու հնարավորությունը. ՌԴ ԱՀԾ

Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի TN75 փոքր չափսերի միջուկային մարտագլխիկի գաղտնի փոխանցման հնարավորությունը, հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ըստ ԱՀԾ-ի տվյալների, պատրաստվում են Կիևին միջուկային զենք փոխանցել: «Խոսքը այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների՝ Ուկրաինային գաղտնի փոխանցման մասին է: … Read more