ՆԱՏՕ-ի պատվիրակությունը դարձյալ Բաքվում է – Live News
Բաքվում անցկացվում է խորհրդակցական հանդիպում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2026 թվականի Անհատական գործընկերային համագործակցության ծրագրի (IPCP) շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակն է մշակել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, դրանց աջակցությունն ու մատակարարումը, ինչպես նաև գնահատել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանության մակարդակը։