Արցախ Միությունը բարձր է գնահատում Մեզյուրի հանձնառությունը՝ պաշտպանել տեղահանվածների իրավունքները

Հուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները: Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ … Read more

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն. Բեգլարյան • Tribune.am

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ: Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ … Read more

Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճը երկսայր սուր է ընդդիմության համար

Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է․ «Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ: Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: … Read more

Ընդդիմության մանդատների շուրջ բանավեճը պետք է տեղափոխել բովանդակային դաշտ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․ «Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ: Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: … Read more

Արցախցիների գույքային պահանջներով արդեն շուրջ 600 դիմում է ուղարկվել ՄԻԵԴ․ Արտակ Բեգլարյան

Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է … Read more

Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ. Բեգլարյան

«Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ»,-գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Էլ չասեմ Արթուրի ու արցախցիների դեմ ուղղված նրա վիրավորական ու ատելությամբ լեցուն խայտառակ արտահայտությունների մասին, որոնք հստակորեն ցուցադրում են նրա արժեհամակարգն ու գաղափարախոսությունը: Արտուրը օրինական ու կառուցողական վարք է դրսևորել Փաշինյանի … Read more

Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է․ Արտակ Բեգլարյան

Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների ու ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան: Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի … Read more

Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով. Արտակ Բեգլարյան

«Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ նախօրեին … Read more