
Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի TN75 փոքր չափսերի միջուկային մարտագլխիկի գաղտնի փոխանցման հնարավորությունը, հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ըստ ԱՀԾ-ի տվյալների, պատրաստվում են Կիևին միջուկային զենք փոխանցել:
«Խոսքը այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների՝ Ուկրաինային գաղտնի փոխանցման մասին է: Որպես տարբերակ դիտարկվում է M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի ֆրանսիական TN75 փոքր չափսերի մարտագլխիկը», – ասված է մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ: