Եվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-ից

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։ «Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ 2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15% ԵՄ ապրանքների մեծ մասի համար, բացառությամբ այն ապրանքների, որոնց վրա գործում են այլ՝ ոլորտային մաքսատուրքեր, ինչպիսին է պողպատը։ Այն նաև նախատեսում էր զրոյական մաքսատուրք որոշ ապրանքների վրա, ինչպիսիք են ինքնաթիռները և դրանց պահեստամասերը: ԵՄ-ն համաձայնվեց վերացնել ԱՄՆ-ի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և հրաժարվեց ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։ «Մասնավորապես, ԵՄ ապրանքները պետք է շարունակեն օգտվել առավել մրցակցային ռեժիմից՝ առանց մաքսատուրքերի բարձրացման, որը գերազանցում է նախկինում համաձայնեցված հստակ և համապարփակ շեմը», – հայտարարել է ԵՄ գործադիր մարմինը՝ հավելելով, որ անկանխատեսելի մաքսատուրքերը կործանարար են և խաթարում են վստահությունը համաշխարհային շուկաներում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փետրվարի 21-ին քննարկել է այս հարցը ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։

Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. Թրամփ

Մեր առևտրային համաձայնագրերը շատ կարևոր են Ամերիկայի համար։ Այս համաձայնագրերից յուրաքանչյուրում մենք արագ միջոցներ ենք ձեռնարկել մեր մաքսատուրքերն իջեցնելու համար՝ համաձայնեցված գործարքին համապատասխան։ Մենք, իհարկե, մեր առևտրային գործընկերներից ակնկալում ենք նույնը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական էջում:  «Հարավային Կորեայի օրենսդիր մարմինը չի կատարում Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրի պահանջները։ Նախագահ Լին և ես … Read more