Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Կրասնայա Զարյա բնակավայրը – Live News

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Կրասնայա Զարյա բնակավայրի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ ««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Կրասնայա Զարյա բնակավայրի նկատմամբ», – ասված է հաղորդագրությունում։

Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի քանի նահանգ – Live News

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է հրապարակել ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։ Գերմանիան հորդորել է իր քաղաքացիներին զգույշ լինել ԱՄԷ-ում (ներառյալ Դուբայը), Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Լիբանանում, Հորդանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում և Եմենում, փոխանցում է Ermenibar.am-ը։ Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարության մեջ է Թուրքիայի համար ընդհանուր ճանապարհորդության նախազգուշացում չկա, բայց խորհուրդ է … Read more

1946 թվականի այս օրը․ Ուինսթոն Չերչիլի հայտնի ճառը «Երկաթե վարագույրի» մասին

1946 թվականի մարտի 5-ին ԱՄՆ Ֆուլտոն քաղաքում Ուինսթոն Չերչիլի ելույթը, որտեղ նա հայտարարեց «Երկաթե վարագույրի» մասին, համարվում է Սառը պատերազմի սկզբնակետը։ Այս պատմական ճառը կանխորոշեց ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև սկսվող լարվածությունը և աշխարհաքաղաքական երկարատև դիմակայությունը։ Չերչիլը նախազգուշացրեց Եվրոպայում Խորհրդային Միության ազդեցության տարածման մասին և կոչ արեց ստեղծել անգլո-ամերիկյան դաշինք։ Ճառի ամենահայտնի հատվածը հենց «Երկաթե վարագույրի» … Read more

Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկի – Live News

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք կառաջադրի իր թեկնածությունը Ուկրաինայում հնարավոր ապագա ընտրություններում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:   Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել միայն հակամարտության ավարտից հետո: Axios պորտալին տված փետրվարյան հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայում հնարավոր է նախագահական ընտրությունների անցկացումը … Read more

Կալլասը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը ԵՄ քաղաքացիների Իրանից տարհանման գործում

Մարտի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։ Ինչպես APA-ին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ռազմական լարվածության աճի և սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել … Read more

Մեծ Բրիտանիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ ԱՄՆ-ի զինվորականներին թույլ տալ օգտագործել Մերձավոր Արևելքում Միացյալ Թագավորության ռազմական բազաները Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու նպատակով։ «Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը նրանց պահեստներում գտնվող հրթիռները կամ արձակման կայանքները ոչնչացնելն է։ ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործելու բրիտանական բազաներն այս հատուկ և սահմանափակ … Read more

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ «կպաշտպանվեն» Իրանից

2 Մարտ, 2026 12:28 «Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք՝ մեր և տարածաշրջանում մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար», – ասվում է Եվրաեռյակի (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն։ Երկրները Իրանին կոչ են արել «անհապաղ դադարեցնել իր անխոհեմ հարձակումները» և սպառնացել են «ռազմական պաշտպանական միջոցներ» կիրառել։ Փարիզը, … Read more

Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը։ «Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։ Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին նշված հղումով և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում»,- նշում են Հայաստանի մարմնամազրության ֆեդերացիայից։ 

Թրամփը Զելենսկու հետ զրույցում հայտնել է պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու ցանկության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում նշել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Ըստ տեղեկությունների՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար և ասել, որ միայն Թրամփը կարող է համոզել Պուտինին դադարեցնել պատերազմը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանի … Read more

Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված նիդեռլանդացի դիվանագետը փախուստի է դիմել

Թեհրանում Նիդերլանդների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Անդրե վան Վիգգենը հապշտապ լքել է Իրանը՝ օդանավակայանում իրավապահների հետ ունեցած միջադեպից հետո: Ինչպես հաղորդում է The Tehran Times-ը, դիվանագետի ուղեբեռում հայտնաբերվել են լրտեսական նպատակներով օգտագործվող արգելված սարքավորումներ: Միջադեպը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, երբ Դուբայից վերադարձող դիվանագետը հրաժարվել է իր ուղեբեռը հանձնել ռենտգենյան ստուգման՝ վկայակոչելով դիվանագիտական … Read more