🎥 ԵԼ․ Ասթոն Վիլան, Լիոնը և Շտուտգարտը հաղթեցին․ Պանատինակոսը ջախջախեց Յանգ Բոյսին, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց իտալական «Բոլոնիային» (1։0)։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 13-րդ րոպեին հեղինակեց բիրմինգհեմյան ակումբի շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մքգինը։ Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 2-ին, «Ասթոն Վիլան» կմրցի «Ֆեյենորդի» հետ, իսկ «Բոլոնիան» սեփական հարկի տակ կընդունի «Ֆրայբուրգին»։ Օրվա մյուս հանդիպումները (սեպտեմբերի … Read more

🎥 ԵԼ․ Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան խուսափեց պարտությունից, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 1-ին տուրում «Ցրվենա Զվեզդան» (Սերբիա) և «Սելտիկը» (Շոտլանդիա) Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում չպարզեցին հաղթողին՝ 1:1։ 56-րդ րոպեին «Սելտիկն» առաջ անցավ Կելեչի Իհեանաչոյի խփած գոլով, սակայն 65-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչը հավասարեցրեց հաշիվը։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 2-ին, «Ցրվենա Զվեզդան» կմրցի … Read more

ՈւԵՖԱ-ն նոր փոփոխություն է կատարել ակումբային մրցաշարերի կանոնակարգում — Armsport.am

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործկոմը հաստատել է տղամարդկանց ակումբային մրցաշարերի 2025/26 մրցաշրջանի կանոնակարգի փոփոխություն, որը թույլ է տալիս ակումբներին լիգայի փուլում ժամանակավոր փոփոխություններ կատարել խաղացողների կազմում: Ըստ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության՝ նոր կանոնը վերաբերում է երկարաժամկետ վնասվածք կամ հիվանդություն ունեցող դաշտային խաղացողների փոխարինմանը: Կանոնակարգի համաձայն՝ ակումբներին թույլատրվում է մինչև լիգայի փուլի վեցերորդ տուրը ներառյալ ժամանակավորապես … Read more

Թիկնիզյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է 2025/26 մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանության արդյունքները։ «Կարծում եմ՝ մենք արժանի մրցակիցներ ունենք։ Ինձ համար սա մեծ մոտիվացիա է։ Իհարկե, բոլորիս համար ցավալի է, որ չկարողացանք հասնել Չեմպիոնների լիգա, և հենց այդ պատճառով էլ մենք պարտականություն ունենք մեր երկրպագուների առաջ։ Հույս … Read more

Եվրոպա լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 29-ին Մոնակոյում կայացավ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։ Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) … Read more

Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 28-ին, կայացան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների․ Անգլիա – «Ասթոն Վիլա», «Նոթինգհեմ Ֆորեսթ» Շվեյցարիա – «Բազել», «Յանգ Բոյս» Իսպանիա – «Բետիս», «Սելտա» Իտալիա – «Բոլոնիա», «Ռոմա» Պորտուգալիա – «Բրագա», «Պորտու» Նորվեգիա – «Բրան» … Read more

🎥 Այն ամենը, ինչ վատ է, իմ պատասխանատվության տակ է․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինկոլնին» և զիջեց մրցակցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։  Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամբողջ մեղավորության պատասխանատվությունը վերցրեց իր վրա։  «Այն ամենը, ինչ վատ է, իմ պատասխանատվության տակ է։ Փաստը, որ մենք պարտվել ենք «Լինկոլն Ռեդ … Read more

🎥 Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը ԱԵԿ-ի հետ խաղում — Armsport.am

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտեց պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում՝ հաղթելով, սակայն չհաղթահարելով որակավորման փուլը։ Որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում լեհական ակումբը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Լառնակայի ԱԵԿ-ի նկատմամբ։ Բիչախչյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և 16-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Միլետա Ռայովիչին, որը հաշիվը … Read more

Ցտեսություն ԵԼ, բարև ԿԼ․ Նոան պարտվեց Ջիբրալթարի Լինկոլնին հետխաղյա 11 մետրանոցներով

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինկոլնին»։ Առաջին խաղում կողմերը չէին որոշել հաղթողին՝ 1:1: Հանդիպման հիմնական, ինչպես նաև լրացուցիչ ժամանակի ընթացքում կողմերը չկարողացան բացել հաշիվը։ Հետխաղյա 11 մետրանոցներում ավելի ամուր նյարդեր ունեին մրցակցի ֆուտբոլիստները՝ 5:6: Այսպիսով, «Նոան» դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից … Read more

ԵԼ․ Նոա — Լինկոլն․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Եվրոպա լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» սեփական հարկի տակ կընդունի Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլնին»։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․