ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինկոլնին» և զիջեց մրցակցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։
Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամբողջ մեղավորության պատասխանատվությունը վերցրեց իր վրա։
«Այն ամենը, ինչ վատ է, իմ պատասխանատվության տակ է։ Փաստը, որ մենք պարտվել ենք «Լինկոլն Ռեդ Իմպսին» 11-մետրանոց հարվածաշարում, ևս իմ պատասխանատվությունն է։ Ես այդպես եմ գործում։
Եվ ամեն լավ բան, որը եղավ այսօր դաշտում, շնորհիվ ֆուտբոլիստների է, իսկ ես շատ լավ բաներ տեսա այսօր։ Ես վերցնում եմ ամբողջ պատասխանատվությունը, որը դուք կարծում եք, որ ես պետք է վերցնեմ ինձ վրա», — նշել է Սանդրո Պերկովիչը։
Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութով