Լեգենդի վերադարձը. Պորտուն պաշտոնապես ներկայացրեց Տիագո Սիլվային — Armsport.am

«Պորտուն» պաշտոնապես ներկայացրեց փորձառու բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվային։ Ակումբը 41-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել էր 2025 թվականի դեկտեմբերի 20-ին, սակայն միայն հիմա պաշտոնապես ներկայացրեց լեգենդար բրազիլացուն։ Սիլվայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տիագոն վիշապներին միացել է որպես ազատ գործակալ՝ «Ֆլումինենսեի» հետ պայմանագրի ավարտից հետո։ … Read more

🎥 Պորտուն զավեշտալի գոլ է խփել դարպասապահի կոպտագույն սխալից հետո — Armsport.am

Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրում «Պորտուն» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Սանտա Կլարային»։ Հանդիպման միակ գնդակը խփվել է տանտերերի դարպասապահի կոպտագույն սխալից հետո։ Վերջինս գնդակը բառացիորեն «նվիրել» է մրցակցի հարձակվող Սամուին։ Իսպանացի ֆուտբոլիստն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավել է դարպասը։