🎥 Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը ԱԵԿ-ի հետ խաղում — Armsport.am

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտեց պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում՝ հաղթելով, սակայն չհաղթահարելով որակավորման փուլը։

Որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում լեհական ակումբը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Լառնակայի ԱԵԿ-ի նկատմամբ։ Բիչախչյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և 16-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Միլետա Ռայովիչին, որը հաշիվը դարձրեց 2:0։ Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 72-րդ րոպեին։

Չնայած հաղթանակին, «Լեգիան» դուրս մնաց Եվրոպա լիգայից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1:4 հաշվով։ Թիմը կշարունակի ելույթները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում՝ մրցելով շոտլանդական «Հիբերնիանի» հետ։

 

Leave a Comment