Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց իտալական «Բոլոնիային» (1։0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 13-րդ րոպեին հեղինակեց բիրմինգհեմյան ակումբի շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մքգինը։
Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 2-ին, «Ասթոն Վիլան» կմրցի «Ֆեյենորդի» հետ, իսկ «Բոլոնիան» սեփական հարկի տակ կընդունի «Ֆրայբուրգին»։
Օրվա մյուս հանդիպումները (սեպտեմբերի 25)
- «Լիլ» – «Բրան»՝ 2:1
- «Գոու Էհեդ Իգլս» – ՖԿՍԲ՝ 0:1
- «Զալցբուրգ» – «Պորտու»՝ 0:1
- «Ուտրեխտ» – «Լիոն»՝ 0:1
- «Ֆերենցվարոշ» – «Վիկտորիա Պլզեն»՝ 1:1
- «Ռենջերս» – «Գենկ»՝ 0:1
- «Շտուտգարտ» – «Սելտա»՝ 2:1
- «Յանգ Բոյս» – «Պանատինակոս»՝ 1:4
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․