🎥 ԵԼ․ Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան խուսափեց պարտությունից, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 1-ին տուրում «Ցրվենա Զվեզդան» (Սերբիա) և «Սելտիկը» (Շոտլանդիա) Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում չպարզեցին հաղթողին՝ 1:1։

56-րդ րոպեին «Սելտիկն» առաջ անցավ Կելեչի Իհեանաչոյի խփած գոլով, սակայն 65-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչը հավասարեցրեց հաշիվը։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 2-ին, «Ցրվենա Զվեզդան» կմրցի «Պորտուի» դեմ՝ արտագնա խաղում, իսկ «Սելտիկը» սեփական հարկի տակ կընդունի «Բրագային»։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Օրվա մյուս հանդիպումները (սեպտեմբերի 24)

  • «Միդտյուլան» 2:0 «Շտուրմ»
  • ՊԱՕԿ 0:0 «Մաքաբի» Թել Ավիվ
  • «Ֆրայբուրգ» 2:1 «Բազել»
  • «Բետիս» 2:2 «Նոթինգհեմ Ֆորեստ»
  • «Դինամո» Զագրեբ 3:1 «Ֆեներբահչե»
  • «Նիցա» 1:2 «Ռոմա»
  • «Մալմյո» 1:2 «Լուդոգորեց»
  • «Բրագա» 1:0 «Ֆեյենորդ»

Այս մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2026 թ. մայիսի 20-ին Ստամբուլի «Բեշիքթաշ» մարզադաշտում։ Գործող չեմպիոնը «Տոտենհեմն» է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակչում 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Leave a Comment