«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի և Iravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիայի համատեղ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագծի շրջանակում հերթական հարցազրույցը նվիրված է սնանկության վարույթի եզրափակիչ փուլին՝ սնանկության գործի ավարտին։ Գործի ավարտի եղանակը կախված է վարույթի ընթացքից՝ առողջացման, թե լուծարային, ընդ որում՝ առողջացման վարույթը կարող է վերածվել լուծարայինի, իսկ լուծարայինը՝ ավարտվել պարտապանի առողջացմամբ։
Հարցազրույցի ընթացքում «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ դիտորդ խորհրդի անդամ, սնանկության գործերով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի հետ անդրադարձել ենք գործն ավարտելու բոլոր գործող եղանակներին, ավարտի հետևանքներին և ֆիզիկական անձանց պարտքերից ազատելու առանձնահատկություններին։
Մանամասները՝ տեսանյութում։