Սաքապետոյանի գործով դատարանը քննարկեց ապացուցման բեռը․ պատասխանողը շարունակում է վիճարկել ուսումնասիրության օրինականությունը

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 14-ին շարունակվեց Արմեն Սաքապետոյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը։ Դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, ինչպես նաև պատասխանող կողմի ներկայացուցիչներ Վահագն Ասատրյանը և Արմեն Հարությունյանը։ Նիստին ներկա էր նաև լրատվամիջոցի ներկայացուցիչը, որի միջնորդությունը՝ նիստը տեսանկարահանելու վերաբերյալ, դատարանը բավարարեց։ … Read more

Արմեն Սաքապետոյանի գործով դատախազության վերահաշվարկում մի շարք վրիպակներ են մատնանշվել․ կողմը պահանջում է պարզաբանել դրանց ազդեցությունը հայցի չափի վրա

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 12-ին շարունակվեց Արմեն Սաքապետոյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը։ Դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, նրա և Ալեք Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Սաքապետոյանի, Մարիանա Մկրտչյանի և Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, … Read more

Ինչո՞ւ է նախկինում օրինական համարված գործարքն այժմ ապօրինի գնահատվում․ Սաքապետոյանի գործով դատարանում վիճարկվեցին Դատախազության նոր հաշվարկները

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 10-ին շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը, որով որպես պատասխանողներ ներգրավված են Արմեն Սաքապետոյանը և մի շարք այլ անձինք։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, նրա և Ալեք Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Սաքապետոյանի, … Read more

Արտաշատի՝ սպանությունների գործով դատարանն անցել է հարցաքննությունների փուլ

Մասիսի քրեական դատարանում օգոստոսի 5-ին շարունակվեց Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը։ Դատարանն անցավ գործով վկաների հարցաքննությանը, Հերթական  դատական նիստում դատարանը լսեց գործով մեկ վկայի։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանը հետազոտել էր գործով իրեղեն ապացույցներից մեկը՝ դեպքի հետ առնչվող ավտոմեքենան, այսպիսով ավարտելով ապացույցների հետազոտման փուլը։ Ըստ մեղադրանքի՝ դեպքի նախապատճառը եղել է կողմերի զավակների միջև ծագած վիճաբանությունը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել՝ … Read more

Ինչպես սպանության դատավարությունը վերածվեց նոր քրեական վարույթի․ Չարենցավանի գործով առաջին նիստն է կայացել

2026 թվականի գարնանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը ոչ միայն ընդհատեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի դատավարությունը, այլև դարձավ նոր քրեական վարույթի հիմք։ Այսօր այդ գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի 18 անձ, որոնց նկատմամբ դատարանն արդեն սկսել է դատաքննությունը։ Գործի նախապատմությունը 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանվեց 24-ամյա … Read more

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի գործով բռնագանձման պահանջն ընդլայնվել է

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին՝ դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի քննությունը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Ավետիսյանի և մյուսների դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստին չէին ներկայացել պատասխանողներ Լիանա Ղազարյանն ու Գոհար Գորոյանը։ Դատարանը, արձանագրելով, որ նրանք պատշաճ ծանուցված … Read more

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով ի՞նչ է փոխվելու․ դատարանը հետաձգեց նիստը

2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս և քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանի ու նրա ընտանիքի անդամների վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Գործով դատախազությունը շարունակում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել։ Դատական նիստի ընթացքում քննարկվել է նաև նիստի տեսանկարահանման հարցը։ Դատավարության մասնակիցների … Read more

«Մուլտի Ռեսթ Հաուս»-ը ցանկանում է վարձակալության հանձնել արգելանքի տակ գտնվող գույքը

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 30-ին շարունակվեց ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։ Հերթական նիստում քննարկվեց  «Մուլտի Ռեսթ Հաուս» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ ընկերության գույքի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մասնակիորեն վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին  ՀՀ գլխավոր դատախազության … Read more

Անդրանիկ Վերանյանի պաշտպանը վիճարկում է դատարանի անաչառությունը, բացարկի միջնորդություն է ներկայացվել

Հուլիսի 29-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։ Դատական նիստը նախագահում էր Լևոն Պետրոսյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող՝ զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, նրա պաշտպան Նարեկ Գրիգորյանը, տուժողների իրավահաջորդներ։ Նախորդ նիստի երկրորդ հատվածն անցկացվել էր դռնփակ, ինչպես այս նիստի սկզբում … Read more

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի դատական գործով դատախազությունը ցանկանում է հայցում ներառել նոր գույքեր

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին՝ դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի քննությունը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Ավետիսյանի և մյուսների դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստին չէին ներկայացել պատասխանողներ Լիանա Ղազարյանն ու Գոհար Գորոյանը։ Դատարանը, արձանագրելով, որ նրանք պատշաճ ծանուցված են … Read more