Ո՞վ է պաշտպանում բնակարանի գնորդի իրավունքը, երբ կառուցապատողը սնանկանում է

Կառուցապատողը սնանկ է ճանաչվում իրավաբանական անձանց սնանկ ճանաչվելու կանոններին համապատասխան. օրենքը սնանկության հատկանիշների և ճանաչման եղանակների մասով տարբերակում չի սահմանում։ Սնանկ ճանաչվելուց հետո կառուցապատող ընկերությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը, քանի դեռ դատարանի որոշմամբ չի դադարեցվել։

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի և Iravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիայի համատեղ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագծի շրջանակում հերթական տեսանյութը նվիրված է կառուցապատողների սնանկության առանձնահատկություններին և բնակարան գնած անձանց իրավունքների պաշտպանությանը։ Իրազեկումն անցկացվել է փաստաբան, սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանի մասնակցությամբ։

Leave a Comment